Ամենուն տարեգիրքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ամենուն տարեգիրքը», հասարակական քաղաքական, մշակութային տարեգիրք։ Լույս է տեսել 1954-1968 թվականներին։ Խմբագիր՝ Կարո Գևորգյան։ Ունեցել է հասարակական, գրական, պատմական, ազգագրական, կրոնագիտական, մարզական, երգիծանքի և այլ բաժիններ։ Ներկայացրել է հայ և միջազգային արվեստագետներին, անդրադարձել հայաստանյան, սփյուռքահայ և միջազգային քաղաքական իրադարձություններին, դրանք մեկնաբանել դաշնակցական դիրքերից։ Հատուկ ուսումնասիրություններ է հրատարակել Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Կիպրոսի, Հնդկաստանի, Իտալիայի, Անգլիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայ գաղութների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։