Ամբիորիքս (զորավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբիորիքս
ԾննդավայրԳալիա
Մահվան վայրԳալիա
Մարտեր/
պատերազմներ
Գալլիական պատերազմներ

Ամբիորիքս (Ambiorix), զորավար, էբուրոն ցեղի ղեկավար, հայտնի է հռոմեական զորավար Հուլիոս Կեսարի դեմ կազմակերպված դիմադրությամբ։ Հենց Հուլիոս Կեսարն է հավերժացրել բարբարոսի անունը իր «Նոթեր գալլական պատերազմի մասին» հուշերում։ 19-րդ դարում Ամբորիքսն արժանացել է Բելգիայի ազգային հերոսի կոչման[1]։

Մ.թ.ա. 57 թվականին Հուլիոս Կեսարը գրավել է Գալլիան, ինչպես նաև այժմյան Բելգիան և Նիդերլանդները՝ հասնելով մինչև Հռենոս գետը։ Այդ վայրերում ապրում էին միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված մի քանի ցեղեր։ Էբուրոնների ղեկավարներն էին Ամբիորիքսը և Կատուվոլկը։ Մ․թ․ա․ 54 թվականին Կեսարի զորքերը ավելի շատ պաշարների կարիք ունեին, և տեղացի ցեղերը ստիպված տալիս էին իրենց առանց այդ էլ չնչին բերքի մի մասը։ Այս իրավիճակը առաջացրեց էբուրոնների դժգոհությունը, իսկ Կեսարը հրամայեց ստեղծել ճամբարներ բարբարոսների բնակավայրերի մոտ՝ պարենի տեղափոխումը վերահսկելու համար։

Այս ամենը ի վերջո հանգեցրեց էբուրոնների ապստամբությանը, սակայն, հասկանալով հակառակորդի հնարավորությունները, էբուրոնների ղեկավարները հնարամիտ քայլ արեցին։ Նրանք համոզեցին հռոմեացիներին, որ թշնամի չեն՝ հայտնելով իրենց հավատարմությունը, ինչպես նաև զգուշացրին Հռենոսի կողմից գերմանական ցեղերի հնարավոր հարձակման վերաբերյալ։ Հռոմեացիները որոշեցին վերախմբավորվել այնպես, որ կարողանան լավ դիմավորել հակառակորդին։ Այս արշավանքի ժամանակ էբուրոններն անսպասելիորեն լավ դաս տվեցին հռոմեացիներին՝ կոտորելով հռոմեական լեգեոնին, թշնամուն պատճառելով մոտ ութ հազար զինվորի կորուստ[2]։

Կեսարի վրեժը սարսափելի էր։ Մոտ հիսուն հազար հռոմեացի զինվորների և հպատակ բարբարոս ցեղերի միասնական ուժերով ավերեցին տարածքը, որից հետո Էբուրոն ցեղը ընդմիշտ անհետացավ։ Ենթադրվում է, որ Ամբիորիքսը և նրա շրջապատը կարողացել են ողջ մնալ և փախչել Հռենոսից այն կողմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Амбиорикс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբիորիքս (զորավար)» հոդվածին։