Ամբերդiի ջրանցք, Ամբերդ, ջրանցք Հայաստանի Աշտարակի շրջանում, կառուցվել է 1944-1945 թվականներին։ Սկիզբ է առնում Արագած լեռների հարավային լանջերից։ Քասաղի վտակ Ամբերդ գետից։ Ջրանցքի երկարությունը 9 կմ է, փոխարինում է Ամբերդ գետից առնվող իրար զուգահեռ, հնակառույց 12 առուներին։ Երեսպատված է բետոնով։ Ունի 5 խորանարդ մ/վրկ թողունակություն։ Ոռոգում է 5000 հա հողատարածություն[2][3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 10 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 280)։