Ամանորյա քամի (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորյա քամի
ռուս.՝ Новогодний ветер
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄիխայիլ Կամենեցկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1975

Ամանորյա քամի (ռուս.՝ Новогодний ветер), 1975 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որն ստեղծվել է Միխայիլ Կամենեցկու և Վյաչեսլավ Շիլոբրեևի կողմից՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոզցի եղբայրների աշտարակը կանգնած է ձյան և սառույցի մեջ։ Բևեռային գիշերն սկսվելուն պես եղբայրներն արթնանում են և սկսում սառցե թավաներում ձյան թափանցիկ փաթիլներ թխել։ Այնուհետև նրանք ազատ են արձակում չորս վայրի քամի, որպեսզի նրանք բոլոր ուղղություններով ցուրտ ու ձյուն տանեն։ Դրանից հետո եղբայրները սահնակ են նստում, որոնք ամրացված էին սպիտակ թռչող ձիերին, և գնում ամենքն իր գործին։

Սակայն նրանք մոռանում են փակել դուռը, և դրանով մի սպիտակ արջում է մտնում ամրոցը և արթնացնում նրանց դեռևս քնած փոքրիկ քրոջը։ Նրանք սկսում են խաղալ, երգեր երգել և պատվիրում են սառցե թավաներին տոնածառի խաղալիքներ թխել։ Այնուհետև ազատ են արձակում Ամանորի քամին, որը տոնածառի խաղալիքները տանում և լցնում է մարդկանց տներում դրված տոնածառներին։ Շնորհավոր Ամանոր։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Լյուդմիլա Վասիլևա-Գանգնուս
  • Ռեժիսորներ` Միխայիլ Կամենեցկի, Վյաչեսլավ Շիլոբրեև
  • Բեմադրող նկարիչ` Ի. Կլիմենկո
  • Օպերատորներ` Յան Տոպպեր, Մ. Կամենեցկի
  • Մուլտիպլիկատորներ` Նատալյա Դաբիժա, Վլադիմիր Շևչենկո, Լիդիա Մայատնիկովա, Վյաչեսլավ Շիլոբեև
  • Կոմպոզիտոր` Ա. Դվոսկին
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր` Նատալյա Աբրամովա
  • Մոնտաժող` Գ. Ֆիլատովա
  • Տիկնիկները և դեկորացիան պատրաստել են` Պավել Գուսև, Օլեգ Մասաինով, Գալինա Ֆիլիպովա, Վլադիմիր Ալիսով, Ն. Կորնևա, Նատալյա Տիմոֆեևա, Սվետլանա Զնամենսկայա, Սեմյոն Էտլիս, Գ. Ստուդենիկինա
  • Տնօրեն` Լ. Վարենցովա
  • Դերեը հնչյունավորել են` Ագար Վլասով` արջ, Գալինա Կորդուբ, Գարրի Բարդին

Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայց կան երկու ֆիլմեր, որտեղ պատկերված է բոլորովին նոր սյուժետային և «հեքիաթային-դիցաբանական» կառուցված` Ձմեռ պապի մասնակցությամբ։ Առաջինն ըստ Մ. Մացուորեկի հեքիաթի ռեժիսոր Վ. Կուռչևսկու կողմից նկարահանված «Ֆրանտիշեկ» (1967) մուլտֆիլմն է։ Մեկ այլ օրինակ է Վ. Շիլոբրեևի և Մ. Կամենեցկու (սցենարի հեղինակ` Լ.Վասիլևա-Գանգնուս) «Ամանորյա քամի» մուլտֆիլմը։ Այնտեղ Ձմեռ պապը, որպես առանձին կերպար, գոյություն չունի, ըստ սյուժեի, հյուսիսում ապրում են եղբայրներ, որոնք ամեն ձմեռ «աշխատանքի են դուրս գալիս»։ Նրանք սառցե թավաներում ձյան փաթիլներ են թխում և ձմեռային քամիները բաց թողնում են սունդուկներից։ Կրտսեր Մորոզեցը մենակ է մնում տանը և ընկերանալով սպիտակ արջուկի հետ, խաղի ընթացքում ստիպում է թավային տոնածառի խաղալիքներ թխել և ազատ է արձակում ամանորյա քամուն, որը խաղալիքները տարածում է ամբողջ աշխարհով։ Ամանորի տոնի ծննդյան այսպիսի անսպասելի տարբերակը մեր անիմացիայում իրեն նմանը չունի։ Հանդիսատեսին առաջարկվում է մի բոլորովին նոր հեքիաթային «մոդել», որը որևէ կապ չունի տոնի ավանդական պատկերացումների ու դրա գլխավոր հերոսների` Ձմեռ պապի, Ձյունանուշիկի հետ։
- Գեորգի Բորոդին, «Ձմեռ պապի կերպարը ռուսական անիմացիայում[1]»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]