Jump to content

Ամանորը Ղազախստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամանորը Ղազախստանում (ղազ.՝ Жаңа жыл), նշվում է երկու անգամ, հունվարի 1-ին՝ համապատասխան եվրոպական ավանդույթի, և մարտի 22-ին՝ գարնանային գիշերահավասարից հետո։ Երկու տոներն էլ նշվում են պետական մակարդակով։

Հունվարի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի տոնակատարությունները դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը արմատներով հասնում են Ղազախստանի խորհրդային անցյալ, այդ իսկ պատճառով քիչ է տարբերվում խորհրդային մյուս երկրների Ամանորներից։ Այժմ այն ամենազանգվածային և ամենասիրելի տոներից մեկ է երկրում։

Տոնածառների զարդարումը համատարած բնույթ է կրում։ Սակայն ի տարբերություն Եվրոպայի՝ փողոցներում հազվադեպ կարելի է հանդիպել Ձմեռ պապի (ղազ.՝ Аяз ата) Ձյունանուշի հետ (ղազ.՝ Ақшақар): Նրանք սովորաբար կորպորատիվ միջոցառումների հյուրեր են։ Չնայած երկրի գլխավոր հրապարակներում Ձմեռ պապի և Ձյունանուշի շորեր կրող անձանց հետ կարելի է նկարվել, ինչպես նաև հրավիրել տուն հատուկ գործակալությունների միջոցով։ Մանկապարտեզներում անցկացվում են ցերեկույթներ՝ նրանց և այլ ամանորյա հերոսների մասնակցությամբ։ Ուղիղ կեսգիշերին մարդիկ հարվածում են շամպայնով լի գավաթները, նստում են ամանորյա սեղանի շուրջ, ինչից հետո այցելում են ընկերներին և բարեկամներին։

Մարտի 22[խմբագրել | խմբագրել կոդը]

Համապատասխան արևելյան ավանդույթների՝ մարտի 22-ին Ղազախստանում տոնվում է Նաուրիզ մեյրամին։ Ղազախների համար այդ տոնը համարվում է գարնանային փոփոխությունների, սիրո տոնակատարության, բերքատվության և ընկերության խորհրդանիշ։ Այդ օրը շատերը ազգային ղազախական զգեստներ են հագնում, քաղաքներում անցկացվում են տարբեր տեսակի միջոցառումներ (օրինակ, սպորտի ազգային ձևերի մցություններ), պատրաստում են ղազախական ազգային ուտեստներ, ինչպես նաև նաուրիզ կոժե։ Նաուրիզի տոնակատարությունը կրկին սկսել են տոնել 1989 թվականից, իսկ 2001 թվականից այն դարձել է պետական տոն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]