Ամանդա Լեպոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանդա Լեպոր
Վիեննա, Ավստրիա 2014 թվական
Հասակը1.57
Ծնվել էԴեկտեմբեր 5, 1967 (տարիքը 48)
ԾննդավայրՆյու Ջերսի
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունիտալացի,գերմանացի,ամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, երգչուհի
Ակտիվ շրջան1989 — ներկա
Ժանրերէլեկտրոնային երաժշտություն
Ամուսին(ներ)4
amandalepore.net
Ամանդա Լեպոր՝ Վիքիպահեստ

Ամանդա Լեպոր (անգլ.՝ Amanda Lepore դեկտեմբերի 5, 1967(1967-12-05)[1] կամ նոյեմբերի 21, 1967(1967-11-21), Սիդեր Գրով (Նյու Ջերսի), Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի մոդել, կատարող, երգչուհի։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հայտնի տրանսգենդեր գործիչ է։ Ամանդա Լեպորը բնակվում է Նյու Յորքում, աշխատում է գիշերային ակումբներում։ Նրա հայրը քիմիական ինժեներ էր, ուներ իտալական և ամերիկյան ծագում։ Իսկ մայրը գերմանական ծագում ունեցող տնային տնտեսուհի էր։ Լեպորը 11 տարեկանում արդեն իսկ ցանկացավ փոխել իր տեսքը դիտելով մի հաղորդում, որտեղ տղան հագնված էր աղջկա նման։ Ամանդան ցանկանում էր աղջկա հագուստով գնալ դպրոց սակայն դպրոցում դա արգելվում էր։ Ամանդան այդ իսկ պատճառով չհաճախեց դպրոց այլ նրա ընտանիքը վարձեց տնային ուսուցիչ։ Ամանդան խաղում էր միայն տիկնիկներով։ Նրա մայրը տառապում էր շիզոֆրենիայով, իսկ Ամանդայի հայրը, Ամանդային մշտապես տանում էր հոգեբուժների մոտ, սակայն բոլոր հոգեբույժները միաձայն կրկնում էին նույն բանը՝ «Ձեր երեխան հիվանդ չէ, նա տրասվեստիտ է, եթե չեք կարողանում ձեր երեխային ընդունել այնպիսին ինչպիսին որ նա կա, ուրեմն խնդիրը ձեր մեջ է»։ 15 տարեկանից Ամանդան սկսեց կատարել բազմաթիվ վիրահատություններ ցանկանալով գտնել իր իսկական եսը։ Լոպերը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Ես չէի հասկանում թե ինչու էին ինձ իմ ծնողները հագցնում տղայի հագուստ ես աղջիկ էի ինձ զգում և մտածում էի, որ ծնողներս խելագարվել են»։

Ամանդա Լեպորը Playboy ամսագրի շապիկին

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Ամանդան աշխատում էր գեղեցկության սրահում որպես մատնահարդար, արդեն 2000- ականներին Ամանդան նկարահանվում էր տարբեր ամսագրերի համար ինչպիսին էին ֆրանսիական Playboy ամսագիրը։

Ամանդան երգում է Գեյ խնջույքի ժամանակ

Ամանդան նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում, երգել է անգլիացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի հետ։ 2003 թ.-ին Ամանդան ձայնագրեց իր առաջին երգը, իսկ ահա 2005 թ.-ին իր առաջին ալբոմը թողարկեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]