Ամանդա Թոդի ինքնասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամանդա Թոդ
Amanda Todd
AmandaToddVideo.jpg
Ծնվել է1996 նոյեմբերի 27
ԾննդավայրՊորտ Կոքվիտլամ, Բրիտանական Կոլումբիա, Կանադա Կանադա
Մահացել էհոկտեմբերի 10, 2012(2012-10-10) (տարիքը 15)
Մահվան վայրՊորտ Կոքվիտլամ, Բրիտանական Կոլումբիա, Կանադա Կանադա
Ազգությունկանադացի

Ամանդա Միշել Թոդ (անգլ.՝ Amanda Michelle Todd, նոյեմբերի 27, 1996 - հոկտեմբերի 10, 2012)[1][2], կանադացի աշակերտուհի էր, ով 15 տարեկանում ինքնասպանություն էր գործել։ Ինքնասպանությունից առաջ նա տեսանյութ էր հրապարակել ՅուԹյուբում, որում պատմում էր, թե ինչպես են իրեն շանտաժի ենթարկել, ծաղրել և ֆիզիկական հարձակումների հասցրել իր մերկ լուսանկարի պատճառով, որը համացանցի միջոցով ուղարկվել էր նրա ծնողներին և ընկերներին[3]։ Այդ տեսանյութը միլիոնավոր դիտումներ է հավաքել նրա ինքնասպանությունից հետո[4], որի արդյունքում հայտնվել է միջազգային մամուլում։

Նախապատմություն և ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերի 7-ին Թոդը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում տեղադրեց «My Story: Struggling, bullying, suicide and self-harm» անվանումով տեսանյութը, որում նա օգտագործելով մի շարք ֆլեշ քարտեր, պատմում էր ծաղրի ենթարկվելու իր փորձառության մասին[5]։ Նրա մահից հետո՝ հոկտեմբերի 10-ին, այդ տեսանյութը հավաքեց միլիոնավոր դիտումներ[6]։ Մի շարք հայտնի լրատվական կայքեր այդ տեսանյութն օգտագործում էին նրա ինքնասպանության մասին պատմող իրենց հոդվածներում։

Իր հրապարակած տեսանյությում Թոդը գրում է, որ երբ նա 7-րդ դասարանում էր (2009/2010 թվականներին), սկսեց վիդեո չաթի միջոցով ծանոթանալ նոր մարդկանց հետ համացանցում և շատ հաճախ հաճոյախոսություններ էր ստանում իր արտաքին տեսքի հետ կապված[5]։ Մի անծանոթ տղա մեկ տարի շարունակ Թոդին համոզում էր տեսախցիկի առջև ցույց տալ իր կրծքերը և ի վերջո Թոդը անում է դա[5]։ Այդ անձը հետագայում շանտաժի է ենթարկում Թոդին, սպառնալով, որ եթե կրկին տեսախցիկի առջև չմերկանա, ապա այդ մերկ լուսանկարները կուղարկի Թոդի ընկերներին[5]։

2010 թվականի Սուրբ Ծննդյան արձակուրդների ընթացքում, Թոդը ոստիկանությունից տեղեկացավ, որ իր մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում[5]։ Տեսանյութում Թոդը գրում է, որ այդ ամենից հետո իր մոտ սկսեց անհանգստություն, դեպրեսիա և խուճապ[5]։ Նրա ընտանիքը այնուհետև փոխեց իր բնակավայրը, որտեղ Թոդը սկսեց օգտագործել թմրամիջոցներ և ալկոհոլ[5]։

Մեկ տարի հետո, այդ անձը Թոդի անունով և նրա մերկ նկարով Ֆեյսբուքում էջ է բացում և կապնվում է Թոդի նոր դպրոցի համադասարանցիների հետ[5]։ Թոդը կրկին ծաղրի է ենթարկվում և երկրորդ անգամ փոխում է իր դպրոցը։ Այնուհետև նա սկսում է համացանցով շփվել իր հին ընկերներից մեկի հետ, ով նրան հրավիրում է իր տուն, որտեղ նրանք սեռական հարաբերությամբ են զբաղվում[5]։ Հաջորդ շաբաթ, այդ տղայի ընկերուհին և նրա ընկերները դպրոցում հանդիպելով Թոդին սկսում են վիրավորել նրան, իսկ տղայի ընկերուհին նրան հարվածում է, ինչի արդյունքում Թոդը ընկնում է հատակին[5]։ Այդ ամենից հետո Թոդը հագուստ սպիտակեցնող հեղուկ խմելով փորձում է ինքնասպան լինել, սակայն դա չի օգնում, քանի որ նրան տեղափոխում են հիվանդանոց[5]։ «Դա ինձ սպանում էր ներքուստ և ես կարծում էի, թե իրականում մեռնելու եմ», նշել է Թոդը իր տեսանյութում[5]։ Որոշ ժամանակ անց, Թոդը իր Ֆեյսբուքի էջում հայտնաբերում է մի վիրավորական հաղորդագրություն իր ձախողված ինքնասպանության մասին[5]։

2012 թվականի մարտին նա տեղափոխվում է մեկ այլ քաղաք, որպեսզի մոռանա այդ ամենը, սակայն դա նրա մոտ չէր ստացվում[5]։ Մի քանի ամիս անց նա դեռ ստանում էր այդպիսի վիրավորական հաղորդագրություններ։ Թոդի հոգեկան վիճակը ավելի էր վատթարանում, և շուտով նրան տեղափոխում են հիվանդանոց որպեսզի բուժեն նրա ծանր դեպրեսիան։ Թոդի դպրոցի աշակերտներ ծաղրում էին նրան հիվանդանոցում բուժում անցնելու համար[7]։ Այդ մասին Թոդի մայրը ասել է․ «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դա իրականում նրան չօգնեց։ Որոշ երեխաներ սկսեցին նրան անվանել գիժ, ասելով, որ նա եղել է հոգեբուժարանում»[7]։

2012 թվականի հոկտեմբերի 10-ին առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում Թոդի դին հայտնաբերում են իրենց տանը պարանից կախված[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cahute Larissa։ «Amanda Todd: Hundreds hear tributes from family, friends, teachers»։ The province։ Վերցված է նոյեմբերի 20, 2012 
  2. «Amanda Todd celebrated in 'the birthday party she wanted'»։ The Tri-City News։ հուլիսի 14, 2012։ Վերցված է նոյեմբերի 20, 2012 
  3. Dutch man's case linked to Amanda Todd, MSN.com, 18 April 2014, Hainsworth, J., Retrieved 18 April 2014.
  4. «Amanda Todd tribute honours life of bullied teen»։ News (Calgary, CA: CBC)։ նոյեմբերի 18, 2012։ Վերցված է նոյեմբերի 24, 2012։ «After she died, the video gained worldwide recognition and registered more than six million hits, and copies of the video re-posted to YouTube have since gained at least 16 million additional hits.» 
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 My story: Struggling, bullying, suicide, self harm
  6. «Online bullying of B.C. teen continues amid police probe | CTV News»։ Ctvnews.ca։ հոկտեմբերի 13, 2012։ Վերցված է հոկտեմբերի 14, 2012 
  7. 7,0 7,1 Shaw Gillian (հոկտեմբերի 20, 2012)։ «'She shared everything with me': Amanda Todd's mother talks about her life with her daughter»։ vancouversun.com։ Վերցված է հոկտեմբերի 21, 2012 
  8. «Port Coquitlam teen driven to death by cyberbullying (with video)»։ Vancouver Sun։ հոկտեմբերի 12, 2012։ Վերցված է հոկտեմբերի 15, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]