Jump to content

Ամալ Նասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալ Նասեր
արաբ․՝ أمل نصير‎‎
Ծնվել էսեպտեմբերի 9, 1959(1959-09-09) (64 տարեկան)
ԾննդավայրԻրբիդ, Հորդանան
Մասնագիտությունգրող, գրական խմբագիր և պրոֆեսոր
Քաղաքացիություն Հորդանան
ԿրթությունՅարմուկ համալսարան (1982) և Հորդանանի համալսարան (1995)
ԱնդամակցությունJordanian Writers Society?, Q12185650? և Arabic Language International Council?

Ամալ Նասեր (անգլ.՝ Amal Taher Mohamed Naseer, սեպտեմբերի 9, 1959(1959-09-09), Իրբիդ, Հորդանան), հորդանանցի գրող, գրական քննադատ և ակադեմիկոս[1]։ Հորդանանի համալսարանում դոկտորական աշխատանք է պաշտպանել գրականության ու քննադատության ասպարեզում։ Առաջին կինն է Հորդանանում, որ Հորդանանի համալսարանում դոկտորական աշխատանք է գրել այս ոլորտում։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասերը ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 9-ին, Հորդանանի Իրբիդ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է նույն քաղաքում, 1977 թվականին։ 1982 թվականին ստացել արաբերեն լեզվի և գրականության բակալավրի դիպլոմ Յարմուկ համալսարանում։ 1987 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1995 թվականին Հորդանանի համալսարանում պաշտպանել է իր դոկտորական աշխատանքը։ Աշխատել է Ալժիրի Մոստեղանեմիի համալսարանում, եղել է Կիրառական գիտությունների համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հորդանանի Գրողների միության, ինչպես նաև` Իրբիդի Մշակութային ֆորումի անդամ է։ Ամմանի Կանանց ուսումնասիրությունների կենտրոնի և Լիբանանի Արաբական լեզուների միջազգային խորհրդի անդամ է[2]։ 2016 թվականի մայիսի 23-ին Յարմուկ համալսարանի նախագահ դոկտոր Ռիֆաթ Ֆաոուրին Նասերին նշանակել է իր օգնական և Լեզուների կենտրոնի տնօրեն[3]։ 2010 թվականին Նասերը պարգևատրվել է «կնոջ կերպար» կոչումով Արաբ պրոդյուսներների միության կողմից` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ հեռուստատեսային աշխատանքի համար[4]։ Նույն տարում նա արժանացել է «Կատարյալ արաբ մայր» տիտղոսին` Քուվեյթ պետության կողմից։ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին Լոս Անջելեսի քաղաքապետը Նասերին պարգևատրել է Հորդանանի կրթության ոլորտում ունեցած ներդրումներն ու ջանքերը գնահատող վկայականով[2][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dr Amal Nasir Author». eKtab. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  2. 2,0 2,1 «Appointment of Prof. Amal Nasir as a member of the Board of Trustees of the Irbid National University». TLB News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Dr . Amal Nasir Assistant to the President of Yarmouk University». Jordan Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Dr. Amal Nasir wins women's model title». Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Los Angeles province honors Dr. Amal Naseer». Lang Center. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.