Ամալֆի ափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն


Ամալֆիի ափ (իտալ.՝ Costiera Amalfitana), Իտալիայի հարավում գտնվող Սալեռնո գավառի Սալեռնոյի ծոցի հյուսիսային ափամերձ հատվածը: Ամալֆիի ափը տարածաշրջանի և ընդհանրապես Իտալիայի տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ ներգրավող հայտնի զբոսաշրջային ուղղություններից է[1]: 1997 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-11-րդ դարերում Ամալֆի քաղաքի կենտրոնում՝ Ամալֆիի ափին, գոյություն է ունեցել Ամալֆիի դքսությունը: Ավելի ուշ Ամալֆիի ափը վերահսկվել է Սալեռնոյի իշխանության կողմից՝ մինչև 1137 թվականին Պիզայի Հանրապետության կողմից թալանվելը[3]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Ամալֆիի ափից

Ինչպես ողջ տարածաշրջանը՝ Ամալֆիի ափը ևս ունի միջերկրածովյան կլիմա՝ տաք ամռներով և մեղմ ձմեռներով: Այն գտնվում է Սորենտին թերակղզու համեմատաբար կտրուկ հարավային ափին. գյուղական և գյուղատնտեսական գործունեության համար քիչ տարածքներ կան[4]: Ափը զբաղեցնում է 11,231 հեկտար տարածք՝ Նեոպոլիտանյան և Սալեռնոյի ափերի միջև [5]: Ամալֆիի ափին գտնվող միակ ցամաքային երթուղին 40 կիլոմետրանոց Սթրադա Սթեյթլ մայրուղին է, որն անցնում է արևելքի Վիետրի սուլ Մարե քաղաքից դեպի արևմուտք` ծովափնյա գծի երկայնքով: 13 մունիցիպալիտետներ գտնվում են Ամալֆիի ափին, դրանցից շատերը կենտրոնացած են զբոսաշրջության ուղղությամբ [6]:

Մունիցիպալիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալիտներ Սեկտոր Տեսարժան վայրեր
Վիետրի սուլ Մարե Ալբորի, Բենինկասա, Դրագոնյա, Մոլինա, Molina, Ռաիտո Սեյն Ջոն Բաբտիստ եկեղեցի
Չենտարա Ֆուենտի Չետարայի աշտարակ
Մայորի Էրչի,Պոնտեպրիմարիո, Սան Պեդրո, Սանտա Մարիա դելլե Գրազիե,Վեկիտե Սանտա Մարիա քոլեջ, սուրբ Նիկոլաս դե Տորո Պլանո ամրոց, Սանտա Մարիա դե Օլեարիա
Տրամոնտի Կամպինոլա, Կապիտինյանո, Կեսարնո, Կորսանո, Figlino, Գետե, Նովելլա, Պատերնո Սանտ Արքանգելո, Պատերնո Սանտ Էլիա, Պիետրո, Պոլվիքա, Պոնտե, Պուկարա Պուկարի կոնսերվատորիա, Գյոթեի Ռուպեստրյան եկեղեցի
Մինորի Մոնտեսիտո, Տորրե Սանտա Տրոֆիմեն եկեղեցի և հին հռոմեկան վիլլա
Ռավելլո Կազա Բիանկա, Կաստիլիոնե, Մարմորատա, Սամբուկո, Տորելո Վիլլա Չիմբրոնե, Վիլլա Ռուֆոլո, Սան Ջովանի դել Տորո և Դուոմո (տաճար)
Սկալա Կապիտոլիում, Մինուտա, Պոնտոնե Սկալա տաճար
Ատրանի - Սան Սալվադոր դել Բիրեկտո և Սանտա Մարիա Մադալենա եկեղեցիներ
Ամալֆի Լոնե, Պաստենա, Պոգերոլա, Տովերե,Վետիկա Մինորե Ամալֆիի մայր տաճար և մենաստան)
Կոնկա դեյ Մարինի - Սբ Ջոն Բապտիստի գլխավոր եղեկեցի և Էմերալդ Գրոտտո քարանձավ
Ֆուրորե Ֆյորդ Ֆուրոր, Մարինա դի Պրայա Ֆուրորե
Պրայանո Վետիկա Մագիորե Սան Լուկայի, Սան Ջենարոյի և Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցիները
Պոզիտանո Մոնտեպերտուզո, Նոկելլե Սնտա Մարիա Ասունտա եկեղեցի
Ամալֆիի համայնապատկերը


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալֆիի ափը հայտնի է լիմոնչելլոյի արտադրությամբ, քանի որ տարածքը հայտնի է լիմոնի մշակությամբ, որն աճում են այգինների ամբողջ երկայնքով փետրվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում[7]: Ափը նաև հայտնի է խիտ ձեռագործ թղթի՝ բամբաջինայի արտադրանքով[8]: Մյուս հայտնի տեղական արտադրանքը Չետարայի անձրուկի հատուկ տեսակներն են և ձեռքով պատրաստված գունավոր կերամիկան Վիետրիից:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալֆի ափի երկայնքով երթևեկում են ավտոբուսներ և լաստանավեր[9]: Բացի այդ, կազմակերպվում են նավակով էքսկուրսիաներ դեպի Պոզիտանո և Ամալֆի:

Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալֆիի ափը

Ամենամոտ օդանավակայանը Սալերնո Կոստա դե Ամալֆին է: Սակայն առավել հաճախ արտերկրից ափ հասնելու համար օգտագործվում է Նեպալի միջազգային օդանավակայանը:

Փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Ատրանիից ափից
Պոսիտանոյի համայնապատկերը

Ամալֆիի կառավարիչները Ջոն Ուեբստերի «Մալֆիի դքսուհիները» յակոբինյան ողբերգության կենտրոնական կերպարներն են: Ամալֆիի ափը հայտնի ուղղություն է զբոսաշրջիկների համար: Այն նկարագրվել է ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքի «Պոզիտանո» կարճ պատմվածքում (1953 թվական) [10]: Այն նաև գործողությունների վայր է եղել հեղինակ Վիլյամ Ջեյմսի «Գտնված Պոզիտանո, մի սիրո պատմություն» աշխատանքում (2010 թվական):

Պոզիտանո քաղաքը ցուցադրվել է «Տոսկանայի արևի տակ» ֆիլմի տեսարաններում: Ֆեդերիկո Ֆելլինին իր «Հռոմ» ֆիլմի որոշ տեսարաններ նկարել է Ամալֆիի ափին՝ ներառելով գրող Գոուր Վիդալի կողմից արված կադրերը, ով այդ ժամանակ ապրում էր այդտեղ: Ամալֆիի ափն օգտագործվել է նաև 2017 թվականի «Հրաշք կին» սուպերհերոսային ֆիլմի համար՝ որպես ամազոնյան կղզի[11]: Հոլանդացի նկարիչ Մաուրից Էշերը ստեղծել է Ամալֆիի ափին նվիրված մի շարք արվեստի գործեր [12]: Սփայք Միլիգանը իր ռազմական հիշողությունների չորրորդ մասում նկարագրում է Ամալֆիում անցկացրած իր ժամանակը՝ «Մուսոլլինի, նրա դերը իմ անկման մեջ» աշխատությունում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bay of Naples & Amalfi Coast History»։ Unique Costiera։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2011-ին։ Վերցված է 28 June 2011 
  2. «Costiera Amalfitana»։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է 14 September 2015 
  3. Matthews Jeff։ «Naples»։ Around Naples Encyclopedia։ University of Maryland University College։ Արխիվացված է օրիգինալից 15 July 2011-ին։ Վերցված է 14 September 2015 
  4. «Amalfi Geography»։ Authentic Italy։ Արխիվացված է օրիգինալից 4 July 2008-ին։ Վերցված է 14 September 2015 
  5. «The Amalfi Coast - UNESCO World Heritage Sites - Travel ideas»։ Italia.it։ Վերցված է 2018-03-30 
  6. «Amalfi People and Culture»։ Authentic Italy։ Արխիվացված է օրիգինալից 5 August 2014-ին։ Վերցված է 14 September 2015 
  7. «National cultivars»։ Limmi։ Արխիվացված է օրիգինալից 21 July 2011-ին։ Վերցված է 30 June 2011 
  8. «The Amalfi Coast Paper Museum»։ Վերցված է 26 January 2012 
  9. «Amalfi coast bus & ferries: Timetables»։ Theamalficoast.net։ Վերցված է 14 September 2015 
  10. «Positano by John Steinbeck»։ FortuneCity։ May 1953։ Արխիվացված է օրիգինալից 8 June 2011-ին։ Վերցված է 28 June 2011 
  11. «Here Are the Magical Places the Cast of Wonder Woman Stayed in Italy»։ cosmopolitan.com։ 1 June 2017։ Վերցված է 19 March 2018 
  12. «Atrani, Coast of Amalfi»։ mcescher.com։ 1931 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]