Աղջիկը լաբիրինթոսում (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը լաբիրինթոսում
իտալ.՝ L'uomo del labirinto
Երկիր Իտալիա
Ժանրթրիլեր
Թվական2019
Լեզուիտալերեն
ՌեժիսորԴոնաթո Կարիզի
ԴերակատարներԴասթին Հոֆման, Տոնի Սերվիլլո, Valentina Bellè?, Վինիցիո Մարկիոնի և Լուիս Նեկկո
Նկարահանման վայրՀռոմ
Տևողություն130 րոպե

«Աղջիկը լաբիրինթոսում» (իտալ.՝ L'uomo del labirinto), 2019 թվականին Դոնաթո Կարրիզիի կողմից նկարահանված կինոֆիլմ, որի հիմքում ընկած է իր իսկ հեղինակած 2017 թվականին հրապարակված համանուն վեպը։ Ֆիլմում նկարահանվել են Տոնի Սերվիլլոն, Վալենտինա Բելլեն, Վինիսիո Մարչիոնին և Դասթին Հոֆմանը։ Թրեյլերը դուրս է եկել 2019 թվականի օգոստոսի 25-ին[1]։ Ֆիլմը իտալական կինոթատրոններում սկսել է ցուցադրվել 2019 թվականի հոկտեմբերի 30-ից[2]։ Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Հռոմում[3][4]։ 2019 թվականին Noir in Festival փառատոնին ֆիլմը նոմինացվել է Կալյարի մրցանակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

13-ամյա դպրոցական Սամանթա Անդրետտին դպրոց գնալու ճանապարհին առևանգվում է։ 15 տարի անց, անանուն հեռախոսազանգի միջոցով, նրան գտնում են ճահճի մոտակայքում կոտրված ոտքով։ Հեռուստատեսային լրատվամիջոցները հայտնում են այն մասին, որ գտնված աղջիկը տեղակայված է հիվանդանոցում, և նրա հետ աշխատում է պրոֆայլեր բժիշկ Գրինը։ Իմանալով այդ նորությունները, մասնավոր խուզարկու Բրունո Ջենկոն, ում էլ,որ անհետացած աղջկա ծնողները սկզբնապես վստահել էին իրենց դստերը որոնումը (և ով այդ ժամանակ հրաժարվել էր), 15 տարի անց, սրտի անբուժելի հիվանդության պատճառով շուտակա անխուսափելի մահվան սպասումով, որոշում է անց կացնել սեփական հետաքննությունը։ Խուզարկուն գտնում է հաշմանդամին, ով զանգահարել էր ոստիկանություն, և նա հայտնում է, որ ճահճի մոտ աղջկա կողքին նկատել է ճագարի դիմակով մարդու։

Ջենկոն այցելում է անհայտ կորածների արխիվ, որտեղ գտնում է Սայմոն Բերիշին։ Սայմոն Բերիշը աշխատում է միայնության մեջ, քանի որ նրա միակ կոլլեգա Միլա Վասկեսը արդեն 24 ժամ է կապի դուրս չի գալիս(հետաքննվող գործերից մեկի հետքին ընկնելու պատճառով)։ Բերիշը օգնում է Ջենկոյին իմանալ, որ առևանգման գործերից մեկում արդեն հանդես եկել են ճագարները։ Ռոբին Բասսոն, բար և խելոք երեխա, ով փոր տարիքում առևանգվել է և հայտնվել երեք օր անց, հետագայում ցույց է տվել իր ագրեսիան ու թաղել կենդանի ճագարներին։ Ծնողները հրաժարվել են նրա հանդեպ ունեցած ծնողական իրավունքներից և ուղարկել ֆերմա։ Ջենկոն այցելում է այդ ֆերմա՝ նախկին մանկատուն, որտեղ և ապրել է այդ երեխան, ու հանդիպում տարեց կնոջ, ով էլ պատմում է «մթի երեխաների» մասին (այսինքն կորած և նորից հայտնված), և ցույց է տալիս Բասսոյին պատկանող Բաքս բաննիի մասին կոմիքսը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասթին Հոֆման — բժիշկ Գրին
  • Տոնի Սերվիլլո — դետեկտիվ Բրունո Ջենկո
  • Վալենտինա Բելլե — Միլա Վասկես
  • Վինիչո Մարկոնի — Սայմոն Բերիշ
  • Սերջիո Գրոսինի — Ռոբին Բասսո/Պետեր Լայ
  • Ռիկարդո Չիչոնյա — Պոլ Մասինսկի
  • Կատերինա Շուլգա — Լինդա
  • Օրլանդո Չինկե — Բաուեր

Հետադարձ կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Rotten Tomatoes կայքում ունի 40% հավանության ռեյտինգ, ինչը հաշվված է հինգ կարծիքների հիման վրա, և միջինացված վիճակագրությունն է 5/10[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.repubblica.it/spettacoli/cinema/2019/08/25/news/donato_carrisi_l_uomo_del_labirinto-234327818/ Արխիվացված 2020-01-26 Wayback Machine 'L’uomo del labirinto', Hoffman e Servillo a caccia del mostro nel film di Donato Carrisi
  2. ««L'uomo del labirinto»: Dustin Hoffman e Toni Servillo, insieme per Donato Carrisi». 2019 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  3. «Toni Servillo starring opposite Dustin Hoffman in L'uomo del Labirinto». 2019 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  4. «Dustin Hoffman e Toni Servillo - Cosa sappiamo de L'Uomo del Labirinto di Donato Carrisi». 2019 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  5. https://www.rottentomatoes.com/m/into_the_labyrinth

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]