Աղջիկը, որ խճճվել էր ոստայնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը, որ խճճվել էր ոստայնում
շվեդ.՝ Det som inte dödar oss
ՀեղինակԴեյվիդ Լեջրքրենց
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն և քրեական
Բնօրինակ լեզուշվեդերեն
ՇարքՄիլենիում
ՆախորդThe Girl Who Kicked the Hornets' Nest?
ՀաջորդThe Girl Who Takes an Eye for an Eye?
Երկիր Շվեդիա
ՀրատարակիչՆորստեդց Ֆորլագ
Հրատարակման տարեթիվօգոստոսի 27, 2015

Աղջիկը, որ խճճվել էր ոստայնում (շվեդ.՝ Det som inte dödar oss), Միլենիում վիպաշարի չորրորդ վեպն է։ Այն պատմում է Լիսբեթ Սալենդր և Մայքլ Բլոմկվիսթ կերպարների մասին։ Վեպի հեղինակը շվեդ գրող և լրագրող Դեյվիդ Լեջրքրենցն է։ Սա վիպաշարի առաջին վեպն է, որը ստորագրված չէ առաջին երեք Միլենիում գրքերի հեղինակ Սթիջ Լարսոնի կողմից։ Սթիջ Լարսոնը մահացել է 2004 թվականին, սրտի կաթվածից։ Վեպը ամբողջ աշխարհում հրատարակվել է 2015 թվականի օգոստոսի 27–ին, իսկ միայն ԱՄՆ-ում` 2015 թվականի սեպտեմբերի 1–ին[1]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին շվեդական Նորսթեջ Ֆողլագ հրատարակչությունը հայտարարում է Միլենիում վիպաշարի չորրորդ գրքի մասին, որը պետք է լույս տեսներ 2015 թվականի օգոստոսին, հեղինակ Դեյվիդ Լեջրքրենցի կողմից[2][3]։ Գրքի տվյալները պահպանվում էին խիստ գաղտնի և մեծ ուշադրություն էր դարձվում դրա անվտանգությունն ապահովելու վրա։ Լեջրքրենցը գիրքը գրել է իր համակարգչում, առանց համացանցից օգտվելու, արտաքին վտանգներից խուսափելու համար։ Նա գրքի ձեռագիր տարբերակը անձամբ հանձնել է իր հրատարակչին[4]։ Գրքի շվեդերեն վերնագիրը` «Det som inte dödar oss», բառացիորեն նշանակում է «Դա մեզ չի սպանի»[5]։ Լեջրքրենցը փորձել է չշեղվել վիպաշարի ուղղությունից և հավատարիմ է մնացել Լարսոնի լրագրողական ոճին[4]։ Վեպը թարգմանվել է 38 տարբեր լեզուներով, այդ թվում նաև անգլերեն (Ջորջ Գոուլդինգի կողմից)[6]։ Ինչպես նախորդ վեպերը, այս վեպի անգլերեն թարգմանությունը ևս հրատարակվել է Միացյալ թագավորությունում, Քուերսուս հրատարակչության կողմից։ 2015 թվականի մարտին հրատարակիչ Ալֆրեդ Կնոֆը հայտարարել է գրքի անգելերեն թարգմանության վերնագիրը՝ «Աղջիկ, որ խճճվել էր սարդոստայնում»։ Առաջին անգամ գիրքը հրատարակվել է 500.000 օրինակով[7]։ Լարսոնի հայրը և եղբայրը, ովքեր վարձել էին Լեջրքրենցին, մշտապես աջակցել են նրան[8]։ Այնուամենայնիվ, Լարսոնի սիրեցյալ Էվա Գաբրիելսոն քննադատական կարծիք է հայտնել այս գործարքի մասին և Միլենիում վիպաշարի շարունակումը Լեջրքրենցի կողմից, «միանգամայն հիմարություն» է համարել[7] She possesses an unfinished fourth manuscript of the Millennium series, which is not included in the novel.[9]։ Երբ Լեջրքրենցի գրքերի հրատարակչին հարցրել են, Լարսոնի մահից հետո, Լեջրքրենցի` գիրքը շարունակելու որոշման մասին, նա ասել է. «Ես կարծում եմ, որ Լիսբեթ Սալենդրը քսանմեկերորդ դարի գրականության հերոսներից մեկն է։ Նա խիզախ է, անվեհեր և բարոյապես բարձր։ Ես հույս ունեմ, որ մարդիկ կգնահատեն այս կերպարի և հեղինակի վերադարձը գրականություն»[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային գիտակ Ֆրանս Բալդերը լքում է Սիլիկոնային հովիտը և իր աշխատանքը ու վերադառնում Շվեդիա` իր աուտիկ որդի Օուգստին խնամելու համար։ Բալդերը մի քանի կազմակերպությունների կողմից զգուշացվել էր իրեն «Սարդային հասարակություն» կոչող կազմակերպության վտանգի մասին, սակայն նա անտեսումէ զգուշացումները` նախընտրելով խնամել իր անուշադրության մատնված որդուն։ Օուգուստն ուներ Սավանտի համախտանիշ։ Նա տպավորիչ նկարում էր և ակնհայտ ընդունակություններ ուներ թվաբանության ոլորտում։ Մանկական հիշողությունների ազդեցության տակ Սալենդրը որոշում է հետևել իր անցյալից ինչ–որ մեկի օրինակին։ Նա մուտք է գործում սարդային հասարակություն։ Նա օգնում է մի խումբ հաքերների մուտք գործել ԱԱԾ համակարգեր։ ԱԱԾ ագենտ Ալոնա Քեսայլեսին և ԷֆԷրԱ գործակալ Գաբրելա Գրեյնին հանձնարարված էր հետապնդել Սալենդրին և սարդային հասարակությանը (ռուսական հանցավոր աշխարհի մարդկանց խումբ, որոնց կառավարում էր ոմն Թանոսը)։ Գրեյնը զանգահարում է Բալդերին և զգուշացնում վտանգի մասին։ Բալդերը վարձում է Միլթոն գործակալությանը` իր անվտանգության ապահովման համար։ Բալդերը հանդիպում է նշանակում Բլոմկվիսթի հետ, սակայն նա ժամանելով, իր հետ է բերում վարձու մարդասպանի և Բալդերը սպանվում է։ Օուգուստի մայրն այլևս անկարող էր խնամել տղային` նրան թողնում է մի կազմակերպության խնամքի վրա։ Ինչ–որ կերպ Բլոմկվիսթը նկատում է, որ Օուգուստի հերթական նկարի հերոսը նման է նրա հոր մարդասպանին։ Կազմակերպության ղեկավար Կիրան հրամայում է հեռացնել երեխային` իր ահասարսուռ վարքի պատճառով։ Այդ ժամանակ Սալենդրը օգնում է Օուգուստին և դուրս է գալիս Բլոմկվիստի և Միլենիումի խմբագիր Էրիկա Բերգերի հետքի վրա։ Բերգերի ընկեր Գրեյնն իր ընկերոջն օգնելու համար առաջարկում է նրան պատսպարվել իր ծովափնյա առանձնատանը։ Բալդերը Բլոմկվիսթին ասում է, որ իր նախկին օգնականը, ով Սալեդրին վարձատրել էր, որպեսզի հաստատի, որ իրեն առևանգել են, իր աշխատած կազմակերպության անդամ է։ Նիդհամը դուրս է մղվում հետաքննական գործընթացից, քանի որ ԱԱԾ–ն ցանկանում էր թաքցնել իր ներգրավվածությունը։ Նա լսում է Վասփ անունով մի անհատի մասին և զուգահեռականներ է տանում նրա և Մարվել Կոմիքսի հերոսների միջև։ Այսպիսով, Բալդերը գնում է Սոլիֆոն կազմակերպություն և բացահայտում է, որ նրանք համագործակցում էին և՛ ԱԱԾ-ի, և՛ սարդային հասարակության հետ իրենց լրտեսական բազայով։ Այդ ժամանակ, Ռեբեկա Մեթսոն անունով մի կին փորձում է գայթակղել Բլոմկվիսթին։ Սալենդրի նախկին խնամակալ Հոլջերը հաստատում է, որ այդ կինը Լիզբեթի կորած երկվորյակ քույր Կամիլան է, ով տիրացել էր իր հոր՝ Զալեչենկոյի հանցավոր կարողության մի մասին, և այն օգտագործում էր Լիզբեթի դեմ։ Նիդհամը գալիս է Շվեդիա և կապվում է Բլոմկվիսթի հետ, խնդրում Սալենդրի հետ հանդիպում կազմակերպել, պատճառաբանելով, որ նա կօգնի նրանց ԱԱԾ–ի բազային տվյալների անվտանգության պահպանման գործում։ Այդժամ Սալենդրը տեղեկացնում է, որ նա և Օուգուստը սարդային հասարակության կողմից հարձակման մեջ են։ Լիզբեթը, կասեցնելով հարձակումը, վնասազերծում է Հոլթսերին և մի քանի այլ կասկածյալների։ Չնայած նրան, որ Կամիլան, Օուգուստը և Լիզբեթը հեռանում են, այնուամենայնիվ Օուգուստը արդեն նկարել էր Հոլթսերի դիմանկարը` օգնելով Սալենդրին բացահայտել ԱԱԾ-ի վերջին գաղտնիքը։ Գրեյնը պաշտոն է ստանում Միավորված ազգերի կազմակերպությունում։ Միլենիումը հրատարակում է մի փաստարկ, որը վերականգնում է իրենց հեղինակությունը և նորից շահում մարդկանց վստահությունը։ Սալենդրը այցելում է Բլոմկվիսթին, որպեսզի վերականգնի իրենց ընկերությունը։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն արժանացել է և՛ դրական, և՛ քննադատական մեկնաբանությունների։ Ամսագրերից մեկում «Աղջիկը, որ խճճվել էր ոստայնում» գրքի մասին ասվել է. «Այն տիպիկ մեղք է»։ 2015 թվականի օգոստոսին Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում գիրքը ճանաչվել է բեսթսելլեր[10]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերին Columbia Pictures հեռուստատեսային ընկերությունը հայտատառել է, որ վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվում[11]։ 2016 թվականի նոյեմբերի երկուսին Variety ամսագիրը հայտարարել է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները ղեկավարելու է ուրուգվայցի կինոարտադրող Ֆեդե Ալվարեզը, որպես «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակություն[12]։ Ի տարբերություն նախկին գրքերի և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի, «Աղջիկը, որ խճճվել էր ոստայնում» ֆիլմը առաջինն էր լինելու, որի բնօրինակը բեսթսելեր էր և առաջին ֆիլմը այդ շարքից, որը նկարահանվելու էր անգլերեն լեզվով[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sequel to Stieg Larsson's Millennium novels: title and cover revealed». Entertainment Weekly. 2015 թ․ ապրիլի 30. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  2. «Sequel announced to Stieg Larsson's Girl With the Dragon Tattoo trilogy». The Guardian. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «Fjärde boken i Millenniumserien ges ut». Aftonbladet. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. 4,0 4,1 «Sequel to Stieg Larsson's Millennium novels: title and cover revealed». The Guardian. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  5. «Ny "Millennium"-bok i augusti». Folkbladet. TT Spektra. 2015 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  6. «Quercus Publishing to publish fourth book in Stieg Larsson's Millennium series». marketwired.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 «From 'Dragon Tattoo' To The 'Spider's Web': Stieg Larsson's Heroine Returns». NPR.org. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  8. 8,0 8,1 Neary, Lynn (2015 թ․ օգոստոսի 27). «The Girl Who Outlived Her Creator: Salander Returns In 'Spider's Web'». NPR.
  9. «Lagercrantz skriver "Millennium"-bok». Svenska Dagbladet. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. «'Girl in the Spider's Web' leads new debuts on U.S. bestsellers list». Reuters. 2015 թ․ սեպտեմբերի 10.(չաշխատող հղում)
  11. Siegel, Tatiana; Kit, Borys (2015 թ․ նոյեմբերի 4). «'Girl With the Dragon Tattoo' Follow-up in Works With Steven Knight in Talks to Adapt (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  12. Kroll, Justin (2016 թ․ նոյեմբերի 2). «Sony's 'Girl With the Dragon Tattoo' Sequel May Have Found Its Director (EXCLUSIVE)». Variety.
  13. Kroll, Justin (2017 թ․ մայիսի 15). «'Girl With the Dragon Tattoo' Sequel: 'The Crown's' Claire Foy Frontrunner for Lisbeth Salander». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.