Աղջիկ+վիշապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկ+վիշապ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուրի Տրոֆիմով
ՍցենարիստՎադիմ Կուրչևսկի
ՀնչյունավորումԱլեքսեյ Բատալով
Բեմադրող նկարիչՅուրի Տրոֆիմով
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն588 վայրկյան
ՍիկվելԱզնվամորու մուրաբան
Թվական1983

«Աղջիկ + վիշապ» (ռուս.՝ Девочка + дракон), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, բեմադրել է Յուրի Տրոֆիմովը 1983 թվականին «Էկրան» ստեղծագործական միությունում Դոնալդ Բիսեթի գրած հեքիաթների մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն երեկո գիշերը այցելում էր մի փոքրիկ քաղաք, իսկ նրա հետ՝ հանգստությունն ու քունը։ Չէր քնում միայն լապտերավառը․ նա լուսավորում էր քաղաքը։ Փոքրիկ բուն նրան օգնում էր լույսերը վառել․ մեկ է բվերը գիշերը չեն քնում։ Իսկ առավոտյան քաղաքի գլխավոր մարդը՝ քաղաքապետը, հետևում էր, որ լապտերավառը ժամանակին անջատի բոլոր լապտերները․ չէ որ ցերեկը լուսավոր է։ Առավտյան լապերավառը հանգստանում էր, իսկ բուն թռչում էր տանիքին՝ քնելու, և ամեն անգամ արթնացնում էր Դրակոշային։ Դրակոշան վիշապ էր և ապրում էր աղբարկղում։ Շատերը վախենում էին նրանից և չէին ուզում ընկերություն անել նրա հետ, որովհետև նա միշտ իրեն սխալ էր պահում և չգիտեր, թե ինչպես հակառակը սովորի։ Մի անգամ նա լապտերավառից խլեց թերթը և կերավ, իսկ երբ լապտերավառը փորձեց զայրանալ վիրավորողի վրա, խփեց նրան և այնպես փչեց, որ նա թռավ քաղաքապետի մոտ։ Լապտերավառը նեղացավ և այլևս չցանկացավ վառել լապտերները։

Մի անգամ Դրակոշան հանդիպեց աղջկա, որն իրենից ընդհանրապես չվախեցավ։ Նրանք ընկերացան, և աղջիկը սովորեցրեց նրան տարբեր զվարճալի խաղեր խաղալ։ Եկավ գիշերը, և քաղաքապետը սկսեց անհանգստանալ, թե ով պետք է վառի լապտերները․ չէ որ չի կարելի թողնել քաղաքը մթության մեջ։ Անգամ քաղաքապետը չկարողացավ վառել լապտերները։ Հենց այդ ժամանակ նրա կողքով անցնում էին աղջիկն ու Դրակոշան, և մի լապտեր դիպավ աղջկան։ Դրակոշան զայրացավ լապտերի վրա և պատժեց նեղացնողին՝ վառելով նրան։ Եվ այդ պահին աղջկա գլխում մի հետաքրքիր միտք ծագեց. իսկ ինչո՞ւ Դրակոշան չվառի լապտերները։ Քաղաքապետը շատ ուրախացավ և դադարեց վախենալ Դրակոշայից։ Նա հրավիրեց Դրակոշային լապտերավառ աշխատելու և պարգևատրեց ժամացույցով։ Իսկ Դրակոշան մտածեց, որ անգամ վիշապներին է ընկերությունը երջանկացնում։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Բիսեթի հեքիաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Տրոֆիմովն Դ. Բիսեթի հեքիաթների հիման վրա ստեղծել է ֆիլմերի շարք Աղջկա ու վիշապի արկածների մասին[1]։

  • 1983 — «Աղջիկ + վիշապ»
  • 1983 — «Ազնվամորու մուրաբան»
  • 1984 — «Մոռացված ծննդյան տարեդարձ»
  • 1985 — «Կրոկոկոտ»
  • 1986 — «Ձնաբուքը սառնարանից»
  • 1986 — «Երաժշտության դաս»
  • 1987 — «Վնասարարը»

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտֆիլմը թողարկվել է DVD-ով «Դոնալդ Բիսեթի հեքիաթները» մուլֆիլմերի հավաքածուում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ․ Վ․ Կուրչևսկի, Աղջիկ + վիշապ, Մոսկվա, «Խորհրդային կինոարվեստի քարոզչության համամիութենական բյուրո» («Ֆիլմ-հեքիաթ»), 1987. — 300 000 հատ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]