Ազնվամորու մուրաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ազնվամորու մուրաբան
Ազնվամորու մուրաբան.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորYuri Trofimov?
ՍցենարիստՎադիմ Կուրչևսկի
ՀնչյունավորումՌոլան Բիկով
Բեմադրող նկարիչԲորիս Մոիսեև (մուլտիպլիկատոր) և Yuri Trofimov?
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԷկրան
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
ՊրիկվելԱղջիկ+վիշապ
Թվական1983

Ազնվամորու մուրաբան (ռուս.՝ Малиновое варенье), խորհրդային տիկնիկային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Յուրի Տրոֆիմովի կողմից, 1983 թվականին, Էկրան ստեղծագործական միության կողմից, ըստ Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվների։

Սյուժե

Լինում է, չի լինում, մի Կայարան է լինում։ Գիշերը, ինչպես և բոլոր մարդիկ, նա քնում է, իսկ առավոտյան նրան արթնացնում է փոքրիկ բվիկը։ Հետո հայտնվում է մեքենավարը, արթնանում է Շոգեքարշ, ընկերները նախաճաշում են, իսկ նախաճաշից հետո սկսում են աշխատել։ Նրանց աշխատանքը շատ հետաքրքիր է. չէ՞ որ Շոգեքարշը աշխարհի ամենակարևոր ուղեբեռն է տանում։ Այսպես նրանք աշխատում էին ամեն օր և ցանկացած եղանակի։

Մի անգամ Կայարանը մրսում է և հիվանդանում։ Ընկերները փաթաթում են նրան ծածկոցով և սկսում են մտածել, թե ինչով բուժել Կայարանին։ Պարզվում է, որ Կայարանին կարելի է բուժել ազնվամորու մուրաբայով, որն ունի տատիկը։ Տանն ամենակարևորը խորամանկ և քաղցրակեր կատու է։ Նրա սիրելի զբաղմունքը մուրաբա եփելն էր, իհարկե, տատիկի օգնությամբ։ Երբ ընկերները գալիս են նրանց հյուր, տատիկին նվիրում են ծաղիկներ և սուլիչ։ Նա պատրաստ էր եղել ամեն ինչ տալ հիվանդ ընկերոջ համար, բայց կատուն ուտում է մուրաբան, և մնացել են միայն դատարկ բանկաները։ Այդ ժամանակ Շոգեքարշը, մեքենավարը և բվիկը սկսում են օգնել տանտիրուհուն հատապտուղներ հավաքել մուրաբայի համար, նույնիսկ կատուն էր օգնում։ Սպասումը միշտ տանջալից է, հատկապես, երբ շտապում ես օգնել հիվանդ ընկերոջդ։ Եվ վերջապես տատիկը պատրաստում է մուրաբան։ Բայց Շոգեքարշը շտապում է և հանկարծակի թափում է ամբողջ մուրաբան ռելսերին։ Նա խրվում է և չի կարողանում շարժվել տեղից։ Ինչպե՞ս վարվել։ Այդ ժամանակ բվիկը օգնություն է խնդրում կատվից, և խորամանկ քաղցրակերը ինչպես կարողանում է, օգնում է։ Բայց ի՞նչ պետք է ընկերները տանեն հիվանդին։ Եվ այնտեղ կատուն լքում է ընկերներին, որպեսզի բարի գործ անի. դրանից առաջ նա ամեն դեպքում պահել էր մեկ բանկա մուրաբա։ Չէ՞ որ չի կարելի ընկերոջը թողնել առանց դեղամիջոցի։ Իսկ երբ ընկերները տուն են գալիս և մուրաբան տալիս են Կայարանին, այն իսկույն ապաքինվում է և շնորակալություն է հայտնում նրանց։ Եվ նրանք վաղը, նախաճաշից հետո, նորից կսկսեն աշխատել։ Իսկ այժմ բոլորի քնելու ժամանակն է։

Հեղինակներ

  • Սցենարի հեղինակ՝ Վ. Կուրչևսկի
  • Կոմպոզիտոր՝ Վ. Դաշկևիչ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յ. Տրոֆիմով
  • Բեմադրող նկարիչներ՝ Բ. Մոիսեև, Յու. Տրոֆիմով
  • Բեմադրող օպերատոր՝ Լ. Ռեվտով
  • Հնչյունային օպերատոր՝ Վ. Ազարովսկի
  • Ֆիլմում աշխատել են՝ Տ. Մոլոդովա, Լ. Աֆրինա, Ա. Լյարսկի, Ա. Լուկի, Տ. Մորգունովա, Ա. Տիմոֆեևսկի, Ե. Պոկրովսկայա
  • Տեքստը կարդացել է՝ Ռոլան Բիկով
  • Տիկնիկները պատրաստել են՝ Ա. Մուլյուկինա, Ն. Պանտելեևա, Վ. Շաֆրանյուկ, Ե. Պոկրովսկայա, Գ. Բոգաչյով, Մ. Բոգատսկայա, Գ. Կրուգլովա, Ա. Կուզնեցով, Ն. Լյարսկայա, Ա. Գնեդիսկի

Դ. Բիսեթի հեքիաթներ

Յուրի Տրոֆիմովն ստեղծել է ֆիլմերի շարքեր` ըստ Դ. Բիսեթի` աղջկա և վիշապի արկածների մասին պատմող հեքիաթների[1]։

  • 1983 թվական՝ «Աղջիկ+վիշապ»
  • 1983 թվական՝ «Ազնվամորու մուրաբան»
  • 1984 թվական՝ «Մոռացված ծննդյան օրը»
  • 1985 թվական «Կրոկոկոտ»
  • 1986 թվական՝ «Սառնարանից ձյուն է տեղում»
  • 1986 թվական՝ «Երաժշտության դաս»
  • 1987 թվական՝ «Վնասարարը»

Վերաթողարկում տեսաերիզով

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Դոնալդ Բիսեթի հեքիաթները» մուլտֆիլմերի ժողովածուում[2]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Курчевский В. В., Малиновое варенье. Из серии «Фильм-сказка». Всесоюзное бюро пропаганды советского киноискусства. Москва, 1986. Тираж 300 000 экз.

Արտաքին հղումներ