Աղյուսի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղյուսի գրադարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրվել է2013
Կայքbrick-library.ru
Քարտեզ
Քարտեզ

«Աղյուսի գրադարան» (ռուս.՝ «Кирпичная библиотека»), աղյուսի պատմության թանգարան Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Ռոստովի պետական համալսարանի երկրաբանաաշխարհագրական ֆակուլտետում ստեղծվեց տեխնոլոգիական հանքագիտության և հանքային հումքի նոր տեսակների լաբորատորիա, որը ղեկավարում էր Բորիս Վասիլևիչ Տալպան։ Մինչև 2013 թվականը լաբորատորիայում և նմուշների պահեստում կուտակվել էր մոտ հարյուր աղյուս, և որոշվեց բացել թանգարան[1][2][3]։

2013 թվականին թանգարանը բացվեց Հարավային դաշնային համալսարանի Երկրագիտության ինստիտուտի շենքում։

Ներկայում թանգարանի հավաքածուում կա ավելի քան 1500 ցուցանմուշ Հին Եգիպտոսից մինչև մեր օրերը՝ դրոշմներով և առանց։ Դրանց թվում են աղյուսներ Եգիպտոսի Քառնակի տաճարից, Ռուսաստանի մի քանի Կրեմլից և ամրոցներից, եվրոպական միջնադարյան ամրոցներից և այլն։ Հավաքածուն մշտապես համալրվում և դասակարգվում է հեղինակի կողմից[4][5][6][7]։

Թանգարանում հավաքված է նաև աշխարհի ավելի քան 1100 նմուշի ավազ[8]։

«Աղյուսի գրադարանը» Ռուսաստանի ամենամեծ թանգարանն է, որը նվիրված է աղյուսի պատմությանը։

2020 թվականին թանգարանն առաջադրվել է «Հախճապակյա կողմնացույց» մրցանակին՝ «Լավագույն սոցիալ-տեղեկատվական նախագիծ՝ բնական և պատմամշակութային ժառանգության պահպանում» անվանակարգում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ирина Хансиварова (2016 թ․ հոկտեմբերի 28). «Охотник за кирпичами». Наше время.
  2. Екатерина Лободина (2018 թ․ հուլիսի 12). «Современные габариты кирпича приняли в середине XIX века». Дон 24.
  3. ««Утро» 05.03.2020 – Борис Талпа». Дон 24. 2020 թ․ մարտի 5.
  4. «В Ростовской области собрали кирпичи с загадочными символами и рисунками». НТВ. 2017 թ․ փետրվարի 26.
  5. Ксения Полеева (2018 թ․ հունիսի 29). «Брик-хантер: охота за кирпичами». Ростов официальный.
  6. Наталья Емельянова (2018 թ․ օգոստոսի 10). «Кирпичная библиотека». Строительная газета. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  7. «Находки брик-хантеров: "плиты истории" собрали в "Кирпичную библиотеку"». ГТРК «Дон-ТР». 2018 թ․ սեպտեմբերի 24.
  8. «Кирпичная библиотека – реальный и интерактивный музей старинных кирпичей мира в Ростове-на-Дону». Русское географическое общество. 2020 թ․ փետրվարի 19.
  9. «Кирпичная библиотека». Хрустальный компас.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]