Աղմկային բաղաձայններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աղմկային բաղաձայններ, այն բաղաձայնները, որոնք ամբողջությամբ կազմված են աղմուկից կամ որոնց մեջ գերիշխում է աղմուկը: Հայերենում, բացի ձայնավորներից և ձայնորդներից մնացած բոլոր հնչյուններն աղմկային են: Հնչյունաբանության մեջ տարբերում են խուլ աղմկային բաղաձայններ և ձայնեղ աղմկային բաղաձայններ[1]:

Աղմկային բաղաձայնները կամ հնչյուններն առաջանում են, երբ օդի հոսքի առջև ինչ-որ պատնեշ է հայտնվում, որը ձայնային անցուղում առաջացնում է օդի ճնշում: Այս հնչյունների արտաբերումը ենթադրում է ձայնային անցուղու մասնավոր կամ ամբողջական փակում՝ փոփոխություններ, որոնց ժամանակ առաջանում է շփում:

Խուլ բաղաձայնները կարող են լինել՝ պայթական, պայթաշփական, շփական և հպանցումային:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։