Աղավնարոտ
Աղավնարոտ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ենթաընտանիք | Paronychioideae |
Տրիբա | Polycarpeae |
Ցեղ | Աղավնարոտ (Spergula) L., 1753 |
Աղավնարոտ, աղավնախոտ (լատին․՝ Spérgula), մեխակազգիների ընտանիքի միամյա, երբեմն՝ ձմեռող խոտաբույսերի ցեղ, կերային խոտաբույս։

Բուսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրանք հիմնականում միամյա խոտաբույսեր են, որոնք ունեն հիմքից ճյուղավորվող ամուր ցողուններ՝ հանդիպակաց ուղղագիծ տերևներով։ Մանր սպիտակ ծաղիկները ամփոփված են նուրբ թևավոր ծաղկաբույլերի մեջ։
Տարածվածություն և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է աղավնարոտի 4–6 տեսակ՝ բարեխառն կլիմայով երկրներում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում հանդիպում են բոլոր տեսակները։ Դաշտային աղավնարոտը (S. arvensis) և սովորական աղավնարոտը (S. vulgaris) լավ ուտում են գյուղատնտեսական կենդանիները․ կանաչ զանգվածը՝ որպես լրակեր արոտավայրերում և խոտի հետ։ Դաշտային աղավնարոտի 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 13,8 կերային միավոր և 20,0 կգ մարսելի պրոտեին, խոտի մեջ համապատասխանաբար՝ 56,8 և 7,0։
Ցանքից ստացվում է մինչև 170 ց/հա կանաչ զանգված։ Վուշի, հացազգի մշակաբույսերի մոլախոտ է։
Տեսակների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս հայտնի է աղավնարոտի 16 տեսակ[1]։
- Spergula arvensis - Աղավնարոտ полевая
- Spergula calva
- Spergula cerviana
- Spergula depauperata
- Spergula fallax
- Spergula grandis
- Spergula laevis
- Spergula madoniaca
- Spergula maxima - Աղավնարոտ խոշոր
- Spergula morisonii - Աղավնարոտ Մորիսոնի
- Spergula pentandr - Աղավնարոտ հնգառէջ
- Spergula pissisii
- Spergula platensis
- Spergula ramosa
- Spergula villosa
- Spergula viscosa
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hassler M. (2017). World Plants: Synonymic Checklists of the Vascular Plants of the World Արխիվացված 2017-04-04 Wayback Machine (version Feb 2017). In: Species 2000 & ITIS Catalogue of Life, 2017 Annual Checklist (Roskov Y., Abucay L., Orrell T., Nicolson D., Bailly N., Kirk P.M., Bourgoin T., DeWalt R.E., Decock W., De Wever A., Nieukerken E. van, Zarucchi J., Penev L., eds.). Species 2000: Naturalis, Leiden, the Netherlands. ISSN 2405-884X.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Б. Шишкин Աղավնարոտ — Spergula L.том 6, стр․ 550—556
- С. А. Котт. Сорные растения и борьба с ними. — 3-е изд. — М., 1961.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աղավնարոտ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Աղավնարոտ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աղավնարոտ կատեգորիայում։ |