Աղասի Դարբինյան (հասարակական գործիչ)
Արտաքին տեսք
| Աղասի Դարբինյան | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 2, 1906[1] |
| Ծննդավայր | Վան, Օսմանյան կայսրություն[1] |
| Մահացել է | 1987 |
| Մահվան վայր | Փարիզ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | հասարակական գործիչ, լրագրող և հրապարակախոս |
| Ծնողներ | հայր՝ Արտակ Դարբինյան[1] |
| Անդամություն | Ֆրանսահայ մշակութային միություն[1] |
Աղասի Արտակի Դարբինյան (հոկտեմբերի 2, 1906[1], Վան, Օսմանյան կայսրություն[1] - 1987, Փարիզ), հայ հասարակական գործիչ։ Հայ ազգային-ազատագրական գործիչ, լրագրող, հրապարակախոս Արտակ Դարբինյանի որդին։
Ծնվել է Վանում։ 1950 թվականից եղել է Ֆրանսահայ մշակութային միության (1949, Փարիզ) վարչության անդամ։ Նախաձեռնել և հայրենիք է ուղարկել հայ մշակույթի բազմաթիվ արժեքներ՝ Հովհաննես Այվազովսկու, Հ. Գյուրջյանի, Հ. Ալխազյանի գեղարվեստական գործերը, Արշակ Չոպանյանի, Վ. Մալեզյանի, Սիամանթոյի, Սեմայի արխիվները, ձեռագրերը և այլն[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 343.
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 312)։ |