Աղաչյորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Աղաչյորեն
Կոորդինատներ: 38°52′29″ հս․ լ. 33°55′0″ ավ. ե. / 38.87472° հս․. լ. 33.91667° ավ. ե. / 38.87472; 33.91667
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ1100±1 մետր
Բնակչություն8320 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+03:00
Պաշտոնական կայքagacoren.gov.tr
##Աղաչյորեն (Թուրքիա)
Red pog.png

Աղաչյորեն (թուրք.՝ Ağaçören), քաղաք և շրջան Թուրքիայի կենտրոնական մասում, Աքսարայ նահանգում: 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 3047 մարդ։ Աղաչյորենի քաղաքապետը Էրքան Յըլմազն է։ Քաղաքը գտնվում է Անատոլիայի կենտրոնական մասում։ Կլիման մայրցամաքային է։ Քաղաքը կարևոր տուրիստական կենտրոն է տարածաշրջանում։ Այստեղ կան մեծ թվաքանակով հանքային աղբյուրներ։ Տարեկան այստեղ մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են գալիս Թուրքիայի մյուս քաղաքներից։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիսային մասում՝ շրջկենտրոն Աքսարայից 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1169 մետր բարձրության վրա[1]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով Աղաչյորենի բնակչությունը 2012 թվականին կազմել է 3047 մարդ, որից տղամարդիկ կազմել են բնակչության 50,5 %-ը, իսկ կանայք՝ 49,5 %-ը[2]:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա օդանավակայանը գտնվում է մոտակա Գյուլշեհիր քաղաքում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Agacoren, Turkey Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-23-ին։ Վերցված է 2013-05-22 
  2. Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ

Falling Rain Genomics, Inc։ «Geographical information on Ağaçören, Turkey»։ Վերցված է 2008-04-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]