Ահսան Ակբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ահսան Ակբար, (բենգալերեն՝ আহসান আকবার), Բանգլադեշի ծագումով անգլիացի պոետ և գրող։

Ահսան Ակբար
আহসান আকবার
Ahsan Akbar.jpg
Ծնվել է1983
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունպոետ, գրող
Լեզուանգլերեն
Ազգությունբրիտանացի
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՏնտեսագիտություն
Ստեղծագործական շրջան2013- ներկա
Կայքahsanakbar.com

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակբարը ծնվել է Լոնդոնում[1] և հետագայում մեծացել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում մինչև 16 տարեկանը[2], երբ վերադարձել է Միացյալ Թագավորություն։ Նա Էքսետերի համալսարանում ուսումնասիրել է տնտեսություն, աշխատել որպես վինիլային սկավառակներ վաճառող, գրավաճառ, Լոնդոնյան Սիթիում և Հարավաարևելյան Ասիայում[1]՝ որպես բաժնետեր։

Ակբարը նկարագրել է 1980-ական թվականների աճը՝ որպես թերություններով փորձ։ «Ժամանցը քիչ էր,- ասում էր նա,- գնդախաղ չկար, հեռուստատեսությամբ ոչ մի հատուկ բան չկար»։ Ժամանցը հիմնականում բացակայում էր, ամեն ինչ տեղի էր ունենում այլ վայրերում, և իր երևակայությունը իշխում էր[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի նոյեմբերին հրատարակվում է Ակբարի առաջին գիրքը՝«Սատանայի բութ մատի դրոշմը»[2]: Այն պոեմների ժողովածու է, որը հրատարկության սկզբից էլ արժանացել է քննադատների ճանաչմանը։ Գիրքը ներառվել է Լոնդոնի ՍՕԱՍ համալսարանի անգլիական գրականության ընթերցման ծրագրում[1]։

Այժմ Ակբարն աշխատում է մի վեպի վրա, գրել է «Հեռագրի», «Լոս Անջելես Թայմսի», «Վասաֆիրիի», «Գրանտայի», «Դաքքա Թրիբյունի» և այլ միջազգային հրատարակչությունների համար[1]։ Նրա «Ծառն առանց արմատների» պոեմը ընտրվելէ Դաքքան «Մայրաքաղաքներում» ներկայացնելու համար, որը աշխարհի բոլոր մայրաքաղաքների մասին ժողովածու է։ Ժողովածուն հրատարկվել է 2016 թվականին «Bloomsbury International»-ում[1][3]։

Ակբարը Դաքքայի գրական փառատոնի տնօրենն է (նախկինում հայտնի՝ որպես Դաքքայի Հայ փառատոն)[4]։ Նա անգլիական Bengal Lights գրական ամսագրի վարչության անդամ[1] է և WMC Camden College-ի կառավարիչ[5]։

Ակբարը Գրանտայի և Վասաֆիրի համար այլ վայրերում կազմակերպել է Բանգլադեշի գրականությունը[1]։

Գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Հրատարակիչ ISBN
2013 Սատանայի բութ մատի դրոշմը Bengal Lights Books Կաղապար:ISBNT

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Karim Mohammed Abdul, Karim Shahadoth (November 2016)։ British Bangladeshi Who's Who։ British Bangla Media Group։ էջ 16։ Արխիվացված է օրիգինալից 8 January 2017-ին։ Վերցված է 1 June 2017 
  2. 2,0 2,1 2,2 Eagle Andrew (12 January 2014)։ «Discovering a Cold Climate Bengal»։ The Daily Star (Bangladesh)։ Վերցված է 1 June 2017 
  3. «Poetry anthology on capital cities edited by Indian poet-diplomat launched in London»։ Daily News and Analysis (India)։ 2 February 2017։ Վերցված է 1 June 2017 
  4. Tran Mark (17 November 2016)։ «Dhaka Lit Fest to elevate Bangla Literature towards greater heights»։ Dhaka: Dhaka Courier։ Արխիվացված է օրիգինալից 11 October 2017-ին։ Վերցված է 1 June 2017 
  5. «WMC»։ Camden College։ Վերցված է 10 October 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]