Ահոմ լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Ահոմ
Տեսակլեզու[1] և մեռած լեզու[2]
ԵնթադասSouthwestern Tai languages
Մասն էTai languages
ԵրկրներՀնդկաստան
ՇրջաններԱսսամ
Խոսողների քանակ0 մարդ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ6 extinct[3]
ԴասակարգումՔադայան լեզուներ
Թայ լեզուներ
Հարավարևմտյան թայ լեզուներ
Հյուսիսարևմտյան թայ լեզուներ
Գրերի համակարգAhom alphabet
IETFaho
ISO 639-3aho

Ահոմ, չին-տիբեթական ընտանիքի համարյա մեռած լեզու, պատկանում է թայ ճյուղին[4]: Խոսում էր ահոմ ժողովուրդը, որ ապրում էր այժմյան Հնդկաստանի Ասսամ նահանգի Բրահմապուտրա գետի դաշտավայրում 13-18-րդ դարերում: Լեզուն շատ մոտ է շան և խամտի լեզուներին: Ահոմները ժամանակի ընթացքում ձուլվել են ավելի մեծաքանակ ասսամներին, որի պատճառով ահոմ լեզվին հետզհետե փոխարինել է հնդկական ասսամերեն լեզուն: Այս գործընթացն ավարտվեց 19-րդ դարի ընթացքում: 2000 թվականին ահոմն օգտագործվում էր միայն շուրջ 200 հոգևորականների կողմից որպես կրոնական լեզու և օգտագործվում էր միայն ծիսական նպատակներով:

Չնայած այս լեզվով այլևս չեն խոսում, 1795 թվականի ահոմ-ասսամերեն բառապաշարը, որը հայտնի է բար ամրա անվանումով, մինչ օրս պահպանվել է: Ահոմը կարևոր լեզու է թայերենի հետազոտման ժամանակ:

Մարտին Հոսկեն և Ստեֆան Մորեյը առաջարկել են ահոմ լեզվի տառերը ներառել յունիկոդի մեջ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահոմի անմիջական նախնին անվանվում է նախաթայերեն և այն գոյություն է ունեցել շուրջ 2000 տարի առաջ[5][6]: Պատկանում է թայ-քադայան լեզվաընտանիքին[7]՝ կամ-թայ ենթախմբի մեջ[6], չնայած որոշներն ասում են, որ թայ լեզուները առանձին լեզվաընտանիք են և թայ-կաբադայական ընտանիքին չեն պատկանում[5]:

Լեզվական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահոմը դասակարգվում է որպես հարավարևմտյան թայերեն լեզու: Այն ունի իր առանձին գիրը: Ահոմը ունի թայերենի շատ առանձնահատկություններ՝

  • սուբյեկտ բայ օբյեկտ բառերի հաջորդականություն[7][8]
  • տոնայնություն[5][7][8]
  • միավանկ արմատներ[5][6][7][8]
  • ամեն վանկ սկսում է մեկ կամ մի քանի բաղաձայնով: Բաղաձայնին հաջորդում է ձայնավոր կամ երկբարբառ[6]
  • թեքումների բացակայություն[5][8]
  • վերլուծական շարադասություն[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. https://www.ethnologue.com/language/aho
  3. Atlas of the World's Languages in Danger
  4. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 French, M. A. (1994). Tai Languages. In The Encyclopedia of Language and Linguistics (Vol. 4, pp. 4520-4521). New York, NY: Pergamon Press Press.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Hongladarom, K. (2005). Thai and Tai Languages. In Encyclopedia of linguistics (Vol. 2, pp. 1098-1101). New York, NY: Fitzroy Dearborn.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Blake, B. J. (1994). Language Classification. In The Encyclopedia of Language and Linguistics (Vol. 4, pp. 1952-1957). New York, NY: Pergamon Press Press.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Diller, A. (1993). Tai Languages. In International Encyclopedia of Linguistics (Vol. 4, pp. 128-131). Oxford, UK: Oxford University Press.