Ահմոս-Հենուտամեհու
Ահմոս-Հենուտամեհու | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 1574 |
Մահացել է | ենթդ․ մ.թ.ա. 15-րդ դար |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ահմոս I |
Ծնողներ | հայր՝ Սեկենենրա Սաա II, մայր՝ Ահմոս-Ինհապի |
Ahmose-Henuttamehu Վիքիպահեստում |
Ահմոս-Հենուտամեհուը հիերոգլիֆներում | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ահմոս-Հենուտամեհու Լուսնի զավակ, Ստորին Եգիպտոսի տիրուհի |
Ահմոս-Հենուտամեհու (անգլ.՝ Ahmose-Henuttamehu, «Լուսնի զավակ, Ստորին Եգիպտոսի տիրուհի»), հին եգիպտական արքայադուստր և թագուհի, որն ապրել է տասնյոթերորդ արքայատոհմի գահակալության վերջում և տասնութերորդ արքայատոհմի գահակալության սկզբում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմոս-Հենուտամեհուն փարավոն Սեկեկենրա Տաա II-ի ու վերջինիս կին-քրոջ՝ Ահմոս-Ինհապիի դուստրն էր։ Հավանաբար ամուսնացել է իր խորթ եղբոր՝ փարավոն Ահմոս I-ի հետ, քանի որ նրա տիտղոսների մեջ հանդիպում են «Արքայի կին» (hmt-nisw), «Մեծ արքայի կին» (hmt-niswt-wrt), «Արքայադուստր» (s3t-niswt) և «Արքայի քույր» (snt-niswt) անվանումները[1][2]։ Ահմոս-Հենուտամեհուն եղել է նաև մեծ թագուհի ու «Ամոն աստծո կին» Ահմոս-Նեֆերտարիի խորթ քույրը։
Կյանք և հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմոս-Հենուտամեհուի կյանքի մասին շատ բան հայտնի չէ։ Ինչպես ասել է Լեպսիուսն իր «Denkmahler» աշխատության մեջ, թագուհու մասին հիշատակված է մի սալաքարի վրա։
Նրա մումիան հայտնաբերվել է 1881 թվականին իր սեփական դագաղում DB320 արքայական դամբարանի մեջ և այժմ գտնվում է Կահիրեի եգիպտական թանգարանում։ 1882 թվականի դեկտեմբերին այն ուսումնասիրել է եգիպտագետ Գաստոն Մասպերոն։ Հենուտամեհուն ծեր կին է եղել, երբ մահացել է՝ թափված ատամներով։ Հին եգիպտական Մեռյալների գրքից մեջբերումներ են գրվել նրա մումիայի փաթաթանների վրա։ Հավանաբար հուղարկավորվել է իր մոր հետ․ նրա մումիան այլ մումիաների հետ DB320 դամբարան է տեղափոխվել փարավոն Շեշոնկ I-ի կառավարման 11-րդ տարում[3]։
Ահմոս-Հենուտամեհուն ընդգրկված է տասնիններորդ արքայատոհմի կողմից երկրպագված թագավորական նախնիների ցուցակում։ Նա պատկերված է Թեբեում գտնվող Խաբեխնետի դամբարանում․ վերին շարքում արքայազն Ահմոս-Սապաիրը պատկերված է ձախ կողմում, իսկ Ահմոս-Հենուտամեհուն ձախից չորրորդ կինն է՝ «Աստծո կին» ու «երկու երկրների տիրուհի» Ահմոսից ու «արքայի կին» Տուրեսից հետո[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grajetzki, Ancient Egyptian Queens: A Hieroglyphic Dictionary, Golden House Publications (2005)
- ↑ Կաղապար:Dodson, p.128
- ↑ «View 17'th Dynasty Royal Mummies from DB320». members.tripod.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Kitchen, K.A., Ramesside Inscriptions, Translated & Annotated, Translations, Volume III, Blackwell Publishers, 1996
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mummy(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ահմոս-Հենուտամեհու կատեգորիայում։ |