Ահմեդ Ալի Չելիքթեն
Ահմեդ Ալի Չելիքթեն թուրքերեն՝ Ahmet Ali Çelikten | |
---|---|
Ծնվել է | 1883 |
Ծննդավայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1969[1] |
Մահվան վայր | Իզմիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | օդաչու և ռազմական գործիչ |
Ahmet Ali Çelikten Վիքիպահեստում |
Ահմեդ Ալի Չելիքթեն, հայտնի է նաև որպես Արապ Ալի կամ Իզմիրլի Ահմեդ Ալի (Իզմիրլի Ալի Ահմեդ օղլու) թուրքերեն՝ Ahmet Ali Çelikten, 1883, Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1969[1], Իզմիր, Թուրքիա), աֆրոթուրք օդաչու, ավիացիայի պատմության առաջին սևամորթ ռազմական օդաչուն։ Սևամորթ երկու ռազմական օդաչուներից մեկն է, ով մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Երկրորդը եղել է Էժեն Բյուլլարը։ Նրա ստրկուհի տատին բերել են Բորնուից (ներկայումս գտնվում է Նիգերիայում), իսկ հայրը Սոմալիից է[2][3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմեդը ծնվել է 1883 թվականին Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) աֆրոթուրք Ալի բեյի և Էմինե հանըմի ընտանիքում[6]։ Ահմեդը ցանկացել է դառնալ ծովային և 1904 թվականին ընդունվել է Ծովային տեխնիկական ուսումնարան։ 1908 թվականին ավարտել է ուսումնարանը՝ կրտսեր լեյտենանտի զինվորական կոչումով։ Այնուհետև ընդունվել է Թռիչքների ռազմածովային ակադեմիայի ավիացիայի բաժինը, որը ստեղծվել էր 1914 թվականի հունիսի 25-ին Յեշիլքյոյում[7][8]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամուսնացել է Հատիջե հանըմի հետ (1897—1991), ով ներգաղթել էր Պրևեզայից։ Նա եղել է աշխարհի միակ սևամորթ ռազմական օդաչուն, այն պահին, երբ 1916 թվականի նոյեմբերին անցել է զինծառայության։ 1917 թվականի դեկտեմբերի 18-ին կապիտան Ահմեդ Ալին ուղարկվել է Բեռլին՝ ավիացիոն կուրսեր անցնելու համար։
Մահացել է 1969 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.haberturk.com/yasam/haber/1005175-ilk-siyahi-pilot-bir-turktu
- ↑ «Türk Deniz Havacılık Tarihi». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Ajun Kurter, Türk Hva Kuvvetleri Tarihi, Cilt 5, Hava Kuvvetleri Komutanlığı, 2009, p. 299.
- ↑ Dünyanın ilk siyahi pilotu: ARAP AHMET −4 «Pilotlarla Dolu Bir Aile» Արխիվացված 2012-03-12 Wayback Machine, Post, March 20, 2011.
- ↑ «DÜNYANIN İLK SİYAH PİLOTU: ARAP AHMET». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Dünyanın ilk siyahi pilotu: ARAP AHMET -2 Արխիվացված 2012-03-12 Wayback Machine, Posta, 20 March 2011. (թուրքերեն)
- ↑ Dünyanın ilk siyahi pilotu: ARAP AHMET −1 Արխիվացված 2012-03-12 Wayback Machine, Posta, March 20, 2011.
- ↑ Dünyanın ilk siyahi pilotu: ARAP AHMET −2 Արխիվացված 2012-03-12 Wayback Machine, Posta, March 20, 2011.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- David Nicolle, The Ottoman Army 1914—1918, Osprey, Men-at-Arms Series, 1994.
- Dünyanın ilk siyah pilotu: Arap Ahmet (World’s first black pilot) Արխիվացված 2011-03-11 Wayback Machine, NTVMSNBC, March 7, 2011.(թուրքերեն)
- Black people flying aircrafts (sic)
- Dünyanın ilk siyah pilotu: Arap Ahmet, фотографии на сайте газеты Sabah.(թուրքերեն)