Ահարոն Յակուբենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահարոն Յակուբենկո
Ծնվել էդեկտեմբերի 8, 1988(1988-12-08)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՄելբուրն, Ավստրալիա
ՔաղաքացիությունԱվստրալիա Ավստրալիա
Ազգությունավստրալիացի, ուկրաինացի
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2010 - մեր օրեր
ԿինոՊոիսկID 1732143
aaronjakubenko.com

Ահարոն Յակուբենկո (անգլ.՝ Aaron Jakubenko, դեկտեմբերի 8, 1988(1988-12-08)[1], Մելբուռն, Ավստրալիա)[2], ավստրալիացի դերասան։ Առավել հայտնի է իր խաղացած Յուրիի և Անդերի դերերով համապատասխանաբար «Դավադրություն 365» և «Շանարայի քրոնիկները» սերիալներում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին նա ստացել է մի փոքրիկ դեր Underbelly Files: The Man Who Got Away հեռուստաֆիլմում։ Այնտեղ ոստիկանի դեր է խաղացել։

2012 թվականին նա միացել է Դավադրություն 365 սերիալի դերասանակն կազմին և խաղացել է Յուրիի դերը։

2013 թվականին նա հայտնվել է սերիալում, որի անունն է «Սպարտակ։ Անիծվածների պատերազմ», որտեղ խաղացել է Սամինուսի դերը՝ մի զինվորի, ով աշխատում էր Մարկոս Կրասոսի (Սայմոն Մերրելլս) և նրա «ընկեր» Տիբերիոս Կրասոսի (Քրիստիան Անտիդորմի) հետ։

2013 թվականի փետրվարի 15 ին միացել է Հարևանները հայտնի ավստրալիական սերիալի դերասանական կազմին՝ խաղալով Ռոբերտ Ալան Ռոբո Սլեյդի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
2010 Բալլադ Դեսի և Մոյի մասին Մեյլ Միշել Ֆ Կահիլի, Քեյթ Օ'Թուլի, Ռանդալ Բերգերի և Դոն Բրիդգեսի հետ համատեղ
2011 Underbelly Files: The Man Who Got Away ոստիկանության աշխատակից Ջոսս Գովերի, Սայմոն Մալլորիի և Միշել Բոսքումբի հետ համատեղ
2012 Թշնամու աշտարակ Բուրգեսս Գենյա Միկի եւ Մեթ Օ'Քոնորի հետ
2013 Գինարբուքներ Դավսոն Աննա Հաթչիսոնի, Ռոզ ՄակԱյվերի, Բոբ Մորլիի, Անգուս Սամսոնի, Օլիվեր Աքլանդի և Զոյ Քարիդեսի հետ համատեղ

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սերիալի անվանումը Դեր Նշումներ
2012 Հյու Միլլեր սերիա "The Mount Rennie Outrage"
2012 Դավադրություն 365 Յուրի 7 սերիա
2013 Սպարտակ։ Անիծվածների պատերազմ Սաբինուս 4 սերիա
2013 Հարևանները[3][4][5] Ռոբո Սլեյդ 21 սերիա
2014 Դոկտոր Բլեյքի գաղտնիքները Ջեք Բիզլեյ սերիա "An Invincible Summer"
2016 - 2017 Շանարայի քրոնիկները Անդեր Իլիսեդիլ 15 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]