Ահաբեկչություն Փեշավարում (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Փեշավարում
Տեսակterrorism in Pakistan? և ահաբեկչական ակտ
ԵրկիրFlag of Pakistan.svg Պակիստան
Գրոհի վայրՓեշավար
ՏեղադրանքՓեշավար
Տարեթիվմարտի 4, 2022
Զոհվածներ64 մարդ
Վիրավորներ196

Ահաբեկչական գործողություն Փեշավարում, «Իսլամական պետության» մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված ահաբեկչական գործողություն Պակիստանի Հայբեր-Պահթունհվա նահանգի Փեշավար քաղաքի շիական մզկիթում 2022 թվականի մարտի 4-ին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ[1][2][3]։ Ահաբեկչության հետևանքով առնվազն 63 մարդ Է զոհվել[4], 196-ը՝ վիրավորվել[5]։

Ահաբեկչությունը Պակիստանում ամենամահաբերն է դարձել 2018 թվականից ի վեր, երբ «Իսլամական պետությունը» պայթյուններ է իրականացրել Բաննու և Մաստունգ քաղաքներում[5]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին Հյուսիս-Արևմտյան Պակիստանը հաճախ ենթարկվել է իսլամիստների հարձակումներին։ 2004 թվականին նրանց հարձակումները վերաճել են ապստամբության։ Փեշավարում ավելի վաղ ահաբեկչություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ շիա մզկիթում (2013 և 2015 թվականներին)։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունից առաջ սև հագուստով երկու զինված անձինք սկսել են կրակել ոստիկանների վրա մզկիթի մոտ։ Ծավալված մարտում զոհվել է գրոհայինն ու ոստիկան[6]։ Ողջ մնացած ահաբեկիչը մտել է մզկիթ և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա, իսկ հետո պայթեցրել իրեն պայթուցիկ սարքի օգնությամբ, որը պարունակում է մետաղական հարվածող տարրեր և 5 կգ պայթուցիկ[7][8]։

Պատասխանատվությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մարտի 5-ին «Վիլայաթ Խորասան» («Իսլամական պետության» մաս) ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը։ Ահաբեկչությունը կատարած մահապարտ ահաբեկիչը "Իսլամական պետության" կողմից նույնականացվել է որպես Ջուլայբիբ Ալ Քաբլի[9]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչությունը դատապարտել են Իրանի արտաքին գործերի նախարարությունը[10], ՄԱԿ-ի մշտական համակարգողը[11], Աֆղանստանի[12], Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի[13], Եգիպտոսի[14], Ամերկայի Միացյալ Նահանգների մամուլի քարտուղարները[15] և Քենթերբերիիի արքեպիսկոպոսը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Khan Ismail (2022-03-04)։ «ISIS Claims Bombing of Pakistani Mosque, Killing Dozens»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2022-03-05 
  2. «Pakistan bombing kills dozens in Shia mosque in Peshawar»։ BBC News։ 2022-03-04։ Վերցված է 2022-03-05 
  3. Ahmad Jibran (2022-03-05)։ «At least 58 killed in suicide bombing at Shi'ite mosque in Pakistan»։ Reuters։ Վերցված է 2022-03-05 
  4. Riaz Khan And Kathy Gannon (2022-03-04)։ «IS claims Pakistan bombing that killed 63 at Shiite mosque»։ CP24 (անգլերեն)։ Վերցված է 2022-03-06 
  5. 5,0 5,1 Sophia Saifi and Saleem Mehsud CNN։ «ISIS claims responsibility for blast killing dozens at Shia mosque in Pakistan's Peshawar»։ CNN։ Վերցված է 2022-03-05 
  6. «At least 56 killed as mosque bombed in northwest Pakistan»։ www.aljazeera.com (անգլերեն)։ Վերցված է 2022-03-05 
  7. «Suicide attack on Peshawar mosque during Friday prayers kills 57 worshippers, injures close to 200»։ www.geo.tv (անգլերեն)։ Վերցված է 2022-03-05 
  8. «IS claims Pakistan bombing that kills 56 at Shiite mosque»։ AP NEWS (անգլերեն)։ 2022-03-04։ Վերցված է 2022-03-05 
  9. «Islamic State claims responsibility for deadly suicide bombing at Pakistani mosque»։ TAG24 (անգլերեն)։ Վերցված է 2022-03-05 
  10. «Iran strongly condemns attack on Pakistani mosque»։ Mehr News Agency (անգլերեն)։ 2022-03-04։ Վերցված է 2022-03-05 
  11. «UN Resident Coordinator Condemns Deplorable Attack at Peshawar Mosque | United Nations in Pakistan»։ pakistan.un.org (անգլերեն)։ Վերցված է 2022-03-05 (չաշխատող հղում)
  12. «Taliban spokesperson condemns Peshawar mosque attack»։ www.geo.tv (անգլերեն)։ Վերցված է 2022-03-05 
  13. «Saudi Arabia condemns terrorist attack targeting mosque in Peshawar»։ Saudigazette (English)։ 2022-03-04։ Վերցված է 2022-03-05 
  14. «Egypt condemns terror blast against Peshawar mosque»։ sis.gov.eg (անգլերեն)։ Վերցված է 2022-03-05 
  15. «US condemns mosque blast in Pakistan's Peshawar»։ ThePrint (en-US)։ 2022-03-04։ Վերցված է 2022-03-05 
  16. «Church leaders slam Peshawar attack, urge nation to unite against terrorism»։ Daily Times (en-US)։ 2022-03-05։ Վերցված է 2022-03-05