Ահաբեկչություն Մոգադիշոյում (2019)
Ահաբեկչություն Մոգադիշոյում | |
---|---|
Տեսակ | ահաբեկիչ-մահապարտի պայթյուն |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Մոգադիշո[1] |
Տարեթիվ | դեկտեմբերի 28, 2019 |
Զոհվածներ | 91 մարդ[1][2] |
Վիրավորներ | 80 |
Ահաբեկչական հարձակում Մոգադիշոյում, տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկով լցված բեռնատարը ոստիկանության հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 91 մարդ։ Ավելի քան 150 մարդ վիրավորվել է, և 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ 24 մարդ անհետ կորել է[3]։ Պայթյունից անմիջապես հետո ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը[4][5]։ Այս գրոհը Սոմալիում ամենամահաբեր հարձակումն է դարձել վերջին 2 տարում՝ 2017 թվականի հոկտեմբերի 14-ին Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց հետևանքով 587 մարդ Է զոհվել։
Հարձակման ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարձակումը տեղի է ունեցել Մոգադիշոյի արևմտյան ծայրամասում գտնվող բանուկ խաչմերուկում՝ ոստիկանության հսկիչ-անցագրային կետում պիկ ժամի։ Այս խաչմերուկը Մոգադիշոյին կապում է Սոմալիի Հարավային և հարավ-արևմտյան հատվածի հետ[6]։ Ոստիկանության հսկիչ-անցագրային կետը գտնվում է հարկային տեսչության կողքին, դրա միջով անցնում են տրանսպորտային միջոցներ, որոնք Մոգադիշո են շարժվում Աֆղանստանի մերձակա քաղաքից[7]։
Բեռնատարում ռումբի պայթյունը հսկայական վնաս է հասցրել շրջակա շրջաններին, իսկ զոհերից շատերը այրվել են անճանաչելիորեն։ Զոհվածներից առնվազն 15-ը ուսանողներ են եղել, որոնք ուղևորվում են Բենադիրի համալսարան միկրոավտոբուսի մեջ, որը ոչնչացվել է պայթյունի ժամանակ։ Շատ մարդիկ վիրավորվել են[8]։ Երկու թուրք ինժեներներ, որոնք մասնակցել են քաղաքի հսկիչ անցագրային կետից ճանապարհի կառուցմանը, նույնպես սպանվել են պայթյունի հետևանքով[9]։ 15 ծանր վիրավոր, այդ թվում՝ ութ ամսական երեխա, սանիտարական ավիացիայի կողմից տեղափոխվել են Ստամբուլ՝ բուժման համար, իսկ մյուս երեսուն ծանր վիրավոր սոմալիացիները բուժօգնություն են ստացել Կատարում և հարևան այլ երկրներում[3][6]։
Սոմալիի վարչապետ Հասան Ալի Խայրեն հայտարարել Է տուժածներին օգնություն ցուցաբերելու և ահաբեկչության հետևանքով ընտանիքի անդամներին կորցրած անձանց աջակցելու համար արձագանքման ազգային կոմիտե ստեղծելու մասին[6]։
Պատասխանատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մի խմբավորում անմիջապես իր վրա չի վերցրել այդ հարձակման պատասխանատվությունը, թեև Խարակատ Աշ-Շաբաբ ծայրահեղական իսլամիստներն ավելի վաղ նման հարձակումներ էին կազմակերպել երկրի մայրաքաղաքում[10]։ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Խարակատ Աշ-Շաբաբ խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակման նպատակը թուրք և սոմալացի զինվորների ավտոշարասյունն էր։ Սոմալիի հետախուզության և անվտանգության ազգային գործակալությունը հայտարարություն է արել, որ անանուն օտարերկրյա երկիրն օգնել է ահաբեկչական գործողություն կազմակերպել[5][11]։ Սակայն այդ հայտարարության մեջ չի նշվել այն երկիրը, որը կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Ահաբեկչության կազմակերպիչներին պարզելու նպատակով Սոմալիի կառավարությունը մտադիր է օգնություն խնդրել օտարերկրյա հատուկ ծառայություններից[11]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմալիի դաշնային կառավարությունը, ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարության հետ համատեղ, երեք պատասխան ավիահարվածներ է հասցրել ստորին Շաբելլեի շրջանում Հարակաթ Աշ Շաբաբի առաջնորդներին։ Այդ ավիահարվածների հետևանքով Կունյո-Բարոու և Ալիյոու-Բարոու գյուղերում սպանվել են չորս գրոհայիններ և ոչնչացվել երկու ավտոմեքենա[11][12]։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել զոհված թուրքերի և սոմալիացիների հարազատներին, ինչպես նաև հավաստիացրել, որ Թուրքիան կշարունակի համագործակցել Սոմալիի հետ[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://ara.reuters.com/article/topNews/idARAKBN1YW084
- ↑ https://www.alarabiya.net/ar/arab-and-world/2019/12/28/يوم-أسود-في-مقديشو-20-قتيلاً-بينهم-طلاب-مدارس.html
- ↑ 3,0 3,1 «Somalia car bomb attack death toll rises to 84». Xinhua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Somalia Bombing Kills Nearly 80, Raising Fears of Resurgent Militancy». New York Times. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 5,0 5,1 «Al Qaeda ally claims responsibility for Somalia blast that killed 90 people». Reuters. 2019 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Somalia suicide car bomb attack rocks capital, killing scores». CNN. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «At Least 79 Dead in Truck Bomb Attack in Somalia's Capital». Bloomberg. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Bomb attack causes massive casualities in Somalia, draws condemnation». Xinhua. 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Turkey offers condolence to Somalia over terror attack
- ↑ «Truck bomb kills scores in Mogadishu». The Guardian. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Maruf, Harun (2019 թ․ դեկտեմբերի 30). «Al-Shabab Claims Responsibility for Deadly Bombing in Somali Capital». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Al Qaeda affiliate Al-Shabaab claims responsibility for Somalia truck bombing that killed 85
- ↑ https://twitter.com/RTErdogan/status/1210955339450990593