Սանիտարական ավիացիայի կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սանիտարական ավիացիայի կայան, հանրապետական, երկրամասային, մարզային հիվանդանոցի բաժանմունք, որն անհետաձգելի և պլանային-կոնսուլտատիվ որակյալ բժշկական օգնություն է կազմակերպում երկրի հեռավոր և դժվարամատչելի շրջանների բնակչության համար, ինչպես նաև անցկացնում է սանիտարահակահամաճարակային միջոցառումներ։ ՍՍՀՄ-ում կազմակերպվել են 1930 թ.-ին՝ Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի գործկոմի նախաձեռնությամբ, 1963 թ.-ին վերակառուցվել է անհետաձգելի և պլանային-կոնսուլտատիվ որակյալ բժշկական օգնության բաժանմունքի։ Սանիտարական ավիացիայի կայանի միջոցները օգտագործվում են նաև նավերի, ինքնաթիռների, գնացքների վթարներից և այլ աղետներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու, ինչպես կան բժշկական նշանակության բեռներ, պահածոյացված արյուն, արյան փոխարինիչներ, դեղորայքներ տեղափոխելու նպատակով։ Պատերազմի ժամանակ կազմակերպում է վիրավորների էվակուացիան։ Սանիտարական ավիացիայի կայանը համալրված է նաև միջին բուժաշխատողներով, ապահովված է փոքր (մինչև 5 տեղ), միջին (6—30 տեղ) և մեծ (ավելի քան 30 տեղ) ինքնաթիռներով։ ՀՍՍՀ-ում հանրապետական սանիտարական ավիացիայի կայանը գործում է 1947 թ.-ից, այնուհետև Սանիտարական ավիացիայի կայաններ են կազմակերպվել նաև հանրապետության մի շարք քաղաքներում։ Միջոցառումները կատարելու նպատակով պայմանագրեր է կնքում քաղաքացիական ավիացիայի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 178 CC-BY-SA-icon-80x15.png