Սանիտարական ավիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիվանդի տեղափոխումը հիվանդանոց

Սանիտարական ավիացիա, օդային փոխադրումների, ինքնաթիռների կամ ուղղաթիռների օգտագործում՝ հիվանդներին առողջապահական հաստատություններ տեղափոխելու և դժբախտ պատահարների դեպքի վայրերից դուրս հանելու համար։ Սանիտարական ավիացիայի կայանի միջոցները կարող են օգտագործվել նաև նավերի, ինքնաթիռների, գնացքների վթարներից և այլ աղետներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու, ինչպես կան բժշկական նշանակության բեռներ, պահածոյացված արյուն, արյան փոխարինիչներ, դեղորայքներ տեղափոխելու նպատակով։

Պատերազմի ժամանակ կազմակերպում է վիրավորների էվակուացիան։ Սանիտարական ավիացիայի կայանները համալրված են նաև միջին բուժաշխատողներով, ապահովված փոքր (մինչև 5 տեղ), միջին (6—30 տեղ) և մեծ (ավելի քան 30 տեղ) ինքնաթիռներով։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանիտարական ավիացիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 178