Ահաբեկչություն Կվետտայում
Ահաբեկչություն Կվետտայում | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական ակտ և ահաբեկչական հարձակում պայթյունով |
Տեղադրանք | Կվետտա |
Տարեթիվ | օգոստոսի 8, 2016 |
Զոհվածներ | 70 ± 10 մարդ |
Վիրավորներ | 100 ± 50 |
![]() |
Ահաբեկչություն Կվետտայում (անգլ.՝ Quetta attacks), ահաբեկչական գործողություն Պակիստանի Կվետտա քաղաքում, որը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսի 8-ին։ Այդ օրը մահապարտները հարձակվեցին Կվետտայի պետական հիվանդանոցի վրա` իրենց հետ ունենալով պայթուցիկ սարք և զինամթերք[1][2] և նախնական տվյալներով վիրավորվել էր ավելի քան 130 մարդ[3]։ Մահացածները հիմնականում եղել են իրավաբաններ, ովքեր գտնվում էին Կվետտայի հիվանդանոց, քանի որ մինչ այդ հիվանդանոց էր տեղափոխվել իրավաբան Բիլալ Անվար Քասին։ Վերջինս սպանվել էր անհայտ մարդասպանի կողմից[4]։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը դրվում է այնպիսի իսլամիստական խմբավորումների վրա, ինչպիսիք են Ջամաթ ուլ Ահրարը և ԻԼԻՊը։ Գործողության արդյունքում մահացել է ավելի քան 93 մարդ, 120-ը` վիրավորվել[5][6][7]։
Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը[8][9], ԱՄՆ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Էրնսթը[10], Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին[11] և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել են ահաբեկչական ակտը[12]։ Պակիստանի և Մեծ Բրիտանիայի կրիկետի ազգային հավաքականները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Բոլոր խաղացողները կրել են սև թևկապ` ի սատար զոհվածների հիշատակին[13]։
Facebook սոցիալական կայքը ակտիվացրել է «Facebook Safety Check» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս մարդկանց կայքում ցույց տալու, որ իրենք ապահով վայրում են գտնվում[14]։
Ահաբեկչության պատասխանատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվ Պակիստանի թալիբները, և ԻԼԻՊը իր վրա է վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը։ Անգամ ԻԼԻՊը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունը իրականացվել է «Պակիստանի ոստիկանության և պաշտպանության նախարարության սանձարձակ գործողությունների դեմ»[15][16][17]։
Այդուհանդերձ, Ջամաթ ուլ Ահրար խմբավորումը, որը թալիբանի պակիստանյան ճյուղի ահաբեկչական խմբավորումներից է, նույնպես իր վրա է վերցրել հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը[18][19]։ Խմբավորումը սպառնում է, որ նոր ահաբեկչություններ տեղի կունենան, մինչև «իսլամական արմատական կարգեր չհաստատվեն Պակիստանում»[20]։
Երկրում եռօրյա սուգ էր հայտարարվել։ Պակիստանի դեսպանատներում բացվել էին սգո մատյաններ, որտեղ ցավակցական գրառումներ են կատարել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Death toll in Quetta civil hospital blast soars to 74 - Pakistan - Dunya News»։ Վերցված է 2016-08-14
- ↑ «Quetta blast: Another victim dies, death toll rises to 74 | ARY NEWS»։ arynews.tv։ Վերցված է 2016-08-14
- ↑ Mann Tanveer (օգոստոսի 8, 2016)։ «93 mourners dead after bomb explodes at hospital in Pakistan»։ metro.co.uk։ Վերցված է օգոստոսի 10, 2016
- ↑ «55 killed, over 100 injured in blast at hospital in Pakistan's Quetta»։ The Times of India։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 10, 2016
- ↑ Dua Ruchi (օգոստոսի 8, 2016)։ «93 killed, over 120 injured in bomb attack at hospital in Pakistan's Quetta»։ Indiatoday.in։ Վերցված է օգոստոսի 15, 2016
- ↑ «Pakistan hospital blast kills up to 93, at least 120 injured»։ RT News։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 15, 2016
- ↑ Mann Tanveer (օգոստոսի 8, 2016)։ «93 mourners dead after bomb explodes at hospital in Pakistan»։ Metro News։ Վերցված է օգոստոսի 15, 2016
- ↑ «Pakistan: Ban condemns ‘appalling’ terrorist attack at hospital in Quetta»։ UN News Center։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 8, 2016
- ↑ Ayaz Gul (օգոստոսի 8, 2016)։ «Suicide Blast At Pakistani Hospital Kills Dozens»։ The Voice of America։ Վերցված է օգոստոսի 8, 2016
- ↑ «The Latest: White House Condemns Quetta Hospital Bombing»։ ABC News։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 9, 2016
- ↑ «Afghan president telephones PM Nawaz, conveys condolence on Quetta tragedy - The Express Tribune» (en-US)։ օգոստոսի 11, 2016։ Վերցված է օգոստոսի 11, 2016
- ↑ «France condemns Quetta attack, expresses solidarity»։ Samaa TV։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 9, 2016
- ↑ Sport Dawn (օգոստոսի 11, 2016)։ «Pakistan, England observe minute of silence for Quetta blast victims»։ Վերցված է օգոստոսի 11, 2016
- ↑ «Pakistan hospital bomb attack kills dozens in Quetta»։ BBC News։ օգոստոսի 8, 2016։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 8, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2016
- ↑ Correspondent The Newspaper's Staff (օգոստոսի 9, 2016)։ «Quetta in a daze after massacre»։ Dawn։ Վերցված է օգոստոսի 9, 2016
- ↑ «Taliban and ISIS both claim Quetta hospital suicide bombing»։ օգոստոսի 9, 2016։ Վերցված է օգոստոսի 13, 2016
- ↑ «RAW-backed LeJ, TTP may have attacked Quetta»։ www.thenews.com.pk (The News Int)։ Վերցված է օգոստոսի 9, 2016
- ↑ Aamir Iqbal (օգոստոսի 8, 2016)։ «Suicide blast claimed by Taliban faction in Pakistan claims at least 64 lives»։ The Washington Post։ Վերցված է օգոստոսի 8, 2016
- ↑ Syed Ali Shah (օգոստոսի 8, 2016)։ «70 dead as blast hits Quetta Civil Hospital after lawyer's killing»։ Dawn News։ Վերցված է օգոստոսի 8, 2016
- ↑ «Pakistani Taliban faction claims responsibility for Quetta hospital bomb blast that killed 75»։ Indian Express։ օգոստոսի 8, 2016։ Վերցված է օգոստոսի 9, 2016