Ահաբեկչություններ Եգիպտոսում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություններ Եգիպտոսում
Տեսակ attack և ահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր Եգիպտոս
Գրոհի վայր Տանտա և Ալեքսանդրիա
Տեղադրանք Տանտա և Ալեքսանդրիա
Գրոհի նպատակ Ղպտի ուղղափառ եկեղեցի, Սուրբ Մարկոս ղպտական ուղղափառ եկեղեցի և Տանտայի Սուրբ Գևորգ եկեղեցի
Տարեթիվ ապրիլի 9, 2017
Զոհվածներ 45
Վիրավորներ 126
Կոորդինատներ: 30°47′34.216799999999″ հս․ լ. 31°0′19.403999999994″ ավ. ե. / 30.79283799999999971° հս․. լ. 31.00538999999999845° ավ. ե. / 30.79283799999999971; 31.00538999999999845 և Կոորդինատներ: 31°11′54.106800000002″ հս․ լ. 29°53′58.563600000002″ ավ. ե. / 31.19836300000000051° հս․. լ. 29.89960100000000054° ավ. ե. / 31.19836300000000051; 29.89960100000000054{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page

Ահաբեկչություններ Եգիպտոսում, համակարգված ահաբեկչական գործողությունների շարք Եգիպտոսի Տանտա և Ալեքսանդրիա քաղաքներում 2017 թվականի ապրիլի 9-ին։ Մահապարտ ահաբեկիչները մի քանի ժամ տարբերությամբ գրոհել են ղպտական եկեղեցիներ։ Պայթյունի հետևանքով մահացել է 45, վիրավորվել՝ ավելի քան 140 մարդ[1]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 9-ին քրիստոնյաները նշում էին Ծաղկազարդը։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 9:30 Եգիպտոսի հյուսիսում գտնվող Տանտա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ առավոտյան տոնական պատարագի ժամանակ։ Մահապարտ ահաբեկիչը մտել է եկեղեցի, մոտեցել առաջին շարքերին և ակտիվացրել թաքցրած պայթուցիկը։ Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ պայթյունը Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում, որտեղ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Սուրբ Մարկոսի եկեղեցու մուտքի մոտ։ Մուտքի մոտ կանգնած ոստիկանն ահաբեկչին թույլ չի տվել եկեղեցի մտնել, և վերջինս իրեն պայթեցրել է հենց դռան առջև[2]։

Ահաբեկչության պահին Ալեքսանդրիայի եկեղեցում էր գտնվում Ալեքսանդրիայի Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորոս II-ը, որը սակայն չի տուժել[3]։

Պայթյունի հետևանքով Տանտայում զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ 78-ը, Ալեքսանդրիայում զհվել է 18 և վիրավորվել 66 մարդ[1]։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին պայթյուններն ահակբեկչություն որակեց, որոնք ուղղված էին ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների դեմ[4]։

Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Իսլամական պետություն» կազմակերպությունը[5]։

Ահաբեկչությունների հետ կապված Եգիպտոսում 3-օրյա սուգ հայտարարվեց[6]։ Ավելի ուշ Եգիպոսի նախագահն արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում՝ 3 ամիս ժամկետով։ Զբոսաշրջիկների դեմ ուղղված ահաբեկչությունների վտանգի պատճառով Իսրայելը փակեց իսրայելաեգիպտական սահմանին գտնվող իր «Տաբա» սահմանակետը[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]