Ակրամովսկու խխունջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակրամովսկու խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Կլաուզիլիդներ
Տեսակ Ակրամովսկու խխունջ
Լատիներեն անվանում
Euxina akramowskii


Ակրամովսկու խխունջ (լատին․՝ Euxina akramowskii), կլաուզիլիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելանցքից դեպի հետ հիմնային մեկ ողնուցով, իլիկաձև, 12,5 պտույտներով, շագանակագույն, սպիտակ կարով, խոշոր չափի, խիտ կողաձև-խծբծված մակերեսով, 22,25 մմ բարձրությամբ և 5,25 մմ լայնությամբ խեցու կողերի միջև հեռավորությունը հավասար է դրանց լայնությանը[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է միայն Կապան քաղաքից դեպի հարավ (Սյունիքի մարզԽուստուպ լեռան հյուսիսային լանջերից[1]՝։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է կաղնու և բոխու անտառներում՝ ժայռաճեղքերում։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Չափավոր մեծաքանակ է։ Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Սպառնացող վտանգներից է անտառահատումներով պայմանավորված միջավայրի պայմանների փոփոխությունը[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.