Jump to content

Ակսել Լաֆֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակսել Լաֆֆոն
Ծնվել էհուլիսի 24, 1970(1970-07-24)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՄարսել[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումդերասանուհի և կինոռեժիսոր
IMDbID ID 0480831

Ակսել Լաֆֆոն (ֆր.՝ Axelle Laffont, հուլիսի 24, 1970(1970-07-24)[1][2][3][…], Մարսել[4]), ֆրանսիացի դերասանուհի, հումորիստ և ռեժիսոր:

Ակսել Լաֆֆոնը՝ ֆրանսիացի Պատրիսա Լաֆֆոնի աղջիկն է, ով «Բանալիներ ֆորտ Բայարից» հեռուստախաղի առաջին հաղորդավարն էր: Ծնողների ամուսնալուծությունից և մոր՝ Կատրի Լապորտի երկրորդ ամուսնությունից հետո, Ակսելի խորթ հայրը դարձավ ռեժիսոր Էդուար Մոլինարոն[5]:

Լաֆֆոնը կատարել է իր դեբյուտը կինոյում 1996 թվականին՝ խաղալով Էդուար Մոլինարոյի «Բոմարշե» արկածային ֆիլմի երկրորդային կերպարներից մեկի դերը: Միևնույն ժամանակ նա սկսեց աշխատել Արթուրի կատակերգական La Matinale շոուում (1996–1999 թվականներ, ռադիոկայան Europe 2), իսկ ավելի ուշ մասնակցեց La Grosse Émission և Nulle part alleurs կատակերգական հաղորդումներին, որոնք հեռարձակվում էին Comédie+ և Canal+ ալիքներով։ Nulle part alleurs շոուում (2000–2001 թվականներ) Լաֆֆոնտը վարում էր կատակերգական սքեթչերի կանոնավոր սյունակ՝ ոճավորված հեռուստատեսային եղանակի կանխատեսման ներքո[6]։

2012 թվականին Լաֆֆոնտը մարմնավորել է «Պոլետ. ամեն ինչում լուրջ» քրեական կատակերգության գլխավոր հերոսի դստերը։ 2017 թվականին նա խաղացել է «Բոլոր զույգերը դա անում են» ֆիլմում, իսկ 2018 թվականին նա դարձել է «Կրակոտ մայրիկներ» (ֆր.՝ MILF) կատակերգության ռեժիսորը։ Գլխավոր դերերը կատարել են ինքը՝ Ակսելը, Վիրժինի Լեդուայենը և Մարի-Ժոզե Կրոզը[7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակսել Լաֆֆոնը և Սիրիլ Պալինոն (2014 թվական)
Կինո
Տարի Ֆիլմ Կերպար Նշումներ
1996 Բոմարշե Մարիետ Լեժե
1998 Ժաննան և հիանալի տղան Էլեն
2002 Մրցավազք Նատալի
Խաղա ինչպես Զիզուն Նատ
2005 Կավալկադա Լորանսկա
2007 Ատում եմ անծանոթ երեխաներին Պենելոպա
Ամրոց Իսպանիայում հեռուստահաղորդավար
2012 Պոլետ. ամեն ինչում լուրջ Անիես
2017 Բոլոր զույգերն անում են դա խմբագրիչ
2018 Կրակոտ մայրիկներ Էլիզա դերասանուհի և ռեժիսոր

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2009 թվականներին Ակսել Լաֆֆոնը հանդիպում էր դերասան Սերժ Խազանավիչուսի հետ, 2006 թվականի հունվարին նրանք ունեցան դուստր, ում անվանեցին Միթի[8]: Հազանավիչուսի հետ բաժանվելուց հետո Լաֆֆոնը երեք տարի հանդիպում էր գործարար և «Գաղտնի պատմություն» ռեալիթի շոուի նախկին մասնակից Սիրիլ Պալինոյի հետ[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 https://www.gala.fr/stars_et_gotha/axelle_laffont#nav-bio
  5. «Patrice Laffont : Son coup de foudre pour la "fille" de Louis de Funès» (ֆրանսերեն). Purepeople. 2018-08-03. Արխիվացված է օրիգինալից 2020-01-15-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Que sont devenues les miss météo de Canal+ ?» (ֆրանսերեն). Vanity Fair. 2016-09-12. Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «MILF, comédie féministe ou film sexiste de cougars ?» (ֆրանսերեն). Le Figaro. 2018-05-02. Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Axelle Laffont» (ֆրանսերեն). Gala. Արխիվացված է օրիգինալից 2019-12-03-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Axelle Laffont : première apparition avec son ex Cyril Paglino depuis leur rupture» (ֆրանսերեն). Gala. 2016-12-22. Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսել Լաֆֆոն» հոդվածին։