Jump to content

Ակոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակոլի
Acoli, Shuli, Gang, Lwo
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
Ենթադասարևմտանիլոտական լեզուներ
ԵրկրներՈւգանդա, Հարավային Սուդան
ՇրջաններԱրևելյան Աֆրիկա
Խոսողների քանակմոտ 1 200 000 մարդ
Լեզվակիրների թիվը1.2 միլիոն (2002 մարդահամար)[1]
ԴասակարգումՆեղոսա-սահարյան լեզուներ
Արևելասուդանական լեզուներ
Նիլոտական լեզուներ
Արևմտանիլոտական լեզուներ
Լուո խումբ
Հարավային լուո ենթախումբ
Լուո-ակոլի
Ալուր-ակոլի
Լանգո-ակոլի
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFach
ԳՕՍՏ 7.75–97ачо 077
ISO 639-2ach
ISO 639-3ach

Ակոլի, աֆրիկյան լեզու Ուգանդայում, պատկանում է նիլոտական լեզուների խմբին[2]։ Հարավային լուո լեզվի բարբառն է, որով խոսում են ակոլիները՝ Ուգանդայի Գուլու, Կիտգում և Պադեր շրջաններում։ Այս լեզվով են խոսում նաև Հարավային Սուդանի Օպարի շրջանի հարավային հատվածում։

Աֆրիկյան գրականության մեջ հայտնի «Լավինոյի երգը» աշխատությունը գրել է Օկոտ պ'Բիտեկը ակոլի լեզվով։ «Օկոլի երգը» սակայն գրվել է անգլերեն[1]:

Ակոլին, ալուրը և լանգոն ունեն 84-90 % բառապաշարի ընդհանրություն[2], խոսողները միմյանց կարողանում են հասկանալ։ Այնուամենայնիվ, հաճախ սրանք համարում են առանձին լեզուներ, քանի որ խոսողները էթնիկապես տարբեր են։

Հնչյունաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակոլին ունի ձայնավորների ներդաշնակություն, բառում առկա բոլոր ձայնավորները պետք է պատկանեն մի դասի։ Ակոլի լեզվում կան երկու դաս հինգական ձայնավորներ։

[-ATR] ձայնավորներ
առաջնային կենտրոնական ետին
համարյա փակ ɪ ʊ
կիսաբաց ɛ ɔ
բաց ɒ
[+ATR] ձայնավորներ
առաջնային կենտրոնական ետին
փակ i u
կիսափակ e o
բաց a

Ակոլին հնչերանգային լեզու է՝ բառերը կարող են տարբեր իմաստներ արտահայտել հնչերանգի փոփոխությամբ։ Ավելի ժամանակակից ուղղագրության ուսումնասիրությունը, ցույց է տալիս, որ ակոլի լեզվում ձայնավորն ունի ավելի քան երկու արտասանության ձև[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ակոլի Ethnologue-ում (18-րդ տպ․, 2015)
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։
  3. «Acoli Accented Orthography with diacritical marks». Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.(չաշխատող հղում)