Ակարի Ֆուձինամի
| Ակարի Ֆուձինամի | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | ճապ.՝ 藤波 朱理 |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 2003 (22 տարեկան) |
| Ծննդավայր | Յոկաիտի, Միե, Ճապոնիա |
| Հասակ՝ | 163 սանտիմետր |
Ակարի Ֆուձինամի (ճապ.՝ 藤波朱理, նոյեմբերի 11, 2003, Յոկաիտի, Միե, Ճապոնիա), ճապոնացի մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտիկ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Ասիայի կրկնակի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին ազգային առաջնությունում նա դարձել է մինչև 53 կգ քաշայինների չեմպիոն։
2021 թվականին Նորվեգիայում կայացած աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել մինչև 53 կգ քաշային կարգում։ Եզրափակչում նա հաղթել է մոլդովացի մրցակցուհուն՝ Յուլիա Լեորդային։
2022 թվականին Ուլան Բատորում կայացած Ասիայի առաջնությունում նա դարձել է մինչև 53 կգ քաշայինների չեմպիոն։ Եզրափակչում նա հաղթել է Մոնղոլիայի իր մրցակցին։ Մեկ տարի անց Աստանայում նա կրկնել է իր հաջողությունը, իսկ եզրափակիչում կոտրել հնդիկ մարզիկ Անտիմ Պանգալի դիմադրությունը։
2023 թվականի սեպտեմբերին Սերբիայում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 53 կգ քաշային կարգում Ակարին ոսկու համար պայքարում հաղթել է բելառուսուհի Վանեսա Կոլոդինսկայային և նվաճել իր հերթական մրցանակը[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Портал Karate.ru представляет полные итоги чемпионата мира-2023 в Белграде - Karate.ru | Новости». karate.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Беларусь, Sputnik (20230922T1003+0300). «Белоруска Колодинская завоевала серебряную медаль чемпионата мира по борьбе». Sputnik Беларусь (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակարի Ֆուձինամի` պրոֆիլը International Wrestling Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակարի Ֆուձինամի» հոդվածին։ |
| ||||||