Ախտա (գետ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախտա (այլ կիրառումներ)
Ախտա | |
---|---|
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Հայկական Պար |
Գետաբերանի տեղակայում | Դարաբի գետ |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա |
Ախտա, Ախտաչայ, Ախտե, Ախտի, Ախտչայ, Աղջա, Ջեմիշաթոյի ջուր, գետ Արածանիի ավազանում, Արածանիի աջակողմյան վտակ Դարաբի գետի ձախ օժանդակը։ Սկիզբ է առնում Հայկական Պարի հարավային լանջերից, Ախտա Մեծ գյուղի մոտակայքից և հոսում է դեպի հարավ-արևմուտք։ Մայր գետին է միանում Դարաբի գյուղից ոչ հեռու։ Ըսա Ղ. Ալիշանի՝ ստորին մասում կոչվում է Չադի՝ կազմելով Արածանիի Մանդասար վտակի օժանդակը։ Լեռնային արագահոս գետակ է։ Գետի և նրա ակունքների շրջաններում ընկած Ախտա զետի անունը առաջացել է հին Աղտից ձոր անվան աղավաղումից։ 5–վերստանոց քարտեզում նշված է Ախտաչայ, իղկ 10-վերստանոցում՝ Ախտչայ ձևով։ Հայտնի է նաև Ախտե, Ախտի անուններով։ Անցնելով Ջեմիշաթո զավառով սրա անվամբ անվանվել է նաև Ջեմիշաթոյի ջուր[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ։Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 122 — 992 էջ։