Ախուրեան (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրյան (այլ կիրառումներ)
Ախուրեան
Տեսակօրաթերթ
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԿարապետ Ափինյան
Հիմնադրվել է1907
ԳրասենյակԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1915

«Ախուրեան», հասարակական, գրական օրաթերթ։ Լույս է տեսել 1907-1915 թթ. Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ Խմբագիր-հրատարակիչ՝ Կարապետ Ափինյան։

Քաղաքի առաջին հայկական պարբերականն է։ Տպագրվել է խմբագրի «Շիրակ» տպարանում։ Լուսաբանել է Շիրակի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքը, արժեքավոր են Անիի պեղումներին նվիրված գիտական նյութերը։ «Ախուրեան»-ին աշխատակցել են Թորոս Թորամանյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Ե., 2015, էջ 47։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 205