Ախուլգո
Ախուլգո | |
---|---|
ավարերեն՝ АхΙулгохΙ | |
Թունել Ախուլգո լեռան տակ | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Դաղստանի Հանրապետություն |
Լեռնաշղթա | Մեծ Կովկաս |
Ախուլգո, լեռ Դաղստանում, Ունցուկուլսկի շրջանում, Անդյան Կոյսու գետի ափին։ Ախուլգո լեռան հետ համանուն պատմական աուլները (Ախուլգո Նոր և Հին) ներկայումս չունեն մշտական բնակչություն։ Լեռան միջով անցնում է թունել (Մախաչկալա-Բոտլիխ ավտոճանապարհ)։
Ավարերենից Ախուլգո բառը (АхІул гохI) բառացի թարգմանվում է որպես «Կանչի լեռ»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1838-1839 թվականներին լեռը և երկու ամրացված աուլ նրա գագաթին (Ախուլգո Հին և Նոր) ծառայեցին որպես մայրաքաղաք լեռնականների առաջնորդ Շամիլի համար[1][2]։
1839-ի հունիսի 13-ից օգոստոսի 22-ը Ախուլգո ամրոցում լեռնականները Շամիլի գլխավորությամբ դիմակայեցին ռուսական զորքերի պաշարմանը։ Միայն օգոստոսի 22-ին ռուսական զորքերը արյունահեղության միջոցով տիրացան Ախուլգո լեռանը[2]։
Պատմական գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից դաղեստանցի հեղինակ Շապի Կազիևը իր «Իմամ Շամիլ» գրքում նկարագրում է Ախուլգո լեռան պայքարը ոչ միայն որպես Կովկասի լեռնականների տղամարդկության օրինակ, ովքեր ապստամբել էին, այլև ցույց տալու համար ռուսական զենքի ուժը։
«Ախուլգոն պաշտպանողների արիությունն աննկարագրելի էր։ Շամիլի ընկեր և զինակից Ալիբեկ Խուզանսկին, երբ թնդանոթային ռումբը փշրում է նրա աջ ուսը և նրա ձեռքը կախվում է միայն ջլերից, խնդրում էր ընկերներին կտրել այն, որպեսզի չխանգարի պայքարել»։
«Պակաս ապշեցուցիչ չէր ռուս զինվորների քաջությունը։ Նրանք պաշարում էին Ախուլգոն իրար ուսի կանգնած, բարձրանալով պարաններով և գլխապտույտ բարձրության վրա աստիճաններով, մյուրիդների կրակի և քարերի կույտերի տակ։ Ցավոք պատմությունը այդ հուսահատ քաջերին դարձրեց ոչ թե բարեկամ, այլ թշնամի»[3]։
Իլյուստրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախուլգո աուլի գրոհը (Ֆրանց Ռուբո, 1888).
Կերպարը գրականության և արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1880-1890 թվականներին, Մյունխենում նկարիչ Ռուբո Ֆրանցը նկարել է «Ախուլգո աուլի պաշարումը» պատկերը։ Այնուհետև նա նկարել է նաև «Սևաստոպոլի պաշտպանությունը» և «Բորոդինյան պայքար» նկարները։ «Ախուլգո աուլի պաշարումը» պատկերի հատվածներ պահպանվել են և այժմ գտնվում են Մախաչկալա քաղաքի թանգարանում[4]։
- Շապի Կազիևը «Ախուլգո» անվանումով վեպ է գրել. Ахульго. Роман. — Махачкала: Эпоха, 2008. — ISBN 978-598390-047-9
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1839 թվականի Ախուլգոյի ամրոցի պաշարմանը մասնակցել է Նիկոլայ Մարտինովը, ով սպանել է հռչակավոր ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովին[2].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ибрагимов М.-Н.А. Муса Балаханский. — Махачкала, 2009. — С. 83. — 298 с. — ISBN 978-5-904017-16-3
- ↑ 2,0 2,1 2,2 «Штурм Ахульго | Журнал «Воздушно-космическая оборона»»։ webmail.vko.ru։ Վերցված է 2015-10-30
- ↑ Казиев Шапи Имам Шамиль. — Москва: Молодая Гвардия, 2001. — 378 с.
- ↑ «Дагестанский Музей Изобразительных Искусств » Панорама Рубо»։ www.dmii.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-09-ին։ Վերցված է 2015-10-30