Ախալքալաք (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)
Ախալքալաք
Տեղակայում
Երկիր Վրաստան
Աշխարհագրական տեղադրություն Ջավախքի սարահարթ

Ախալքալաք, գետ Ախալքալաքչայ, Ջավախեթի գետ, Կուր գետի ավազանում, նրա աջակողմյան վտակը։ Կազմում է Փարվանա և Տրոիցկոե լճերից բխող գետակներից, որոնք իրար են միանում Սաթխա գյուղից մոտ 3 կմ արևմուտք։ Վերին հոսանքի շրջանում կոչվում է Փարվանա կամ Թափարան։ Վրացիները կոչում են նաև Ջավախեթի գետ։ Հոսում է Ախալքալաքի սարահարթի վրայով, իր մեջ առնելով բազմաթիվ սառնորակ լեռնային վտակներ, Խերթվիսի բերդի տակ, Թմկաբերդի ավերակներից քիչ ներքև թափվում է Կուրի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 109 — 992 էջ։