Jump to content

Ալֆրեդ Մեսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Մեսել
գերմ.՝ Alfred Messel
Ծնվել էհուլիսի 22, 1853(1853-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրԴարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն
Վախճանվել էմարտի 24, 1909(1909-03-24)[1][2][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանական կայսրություն
ԳերեզմանՍուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն[4]
Մասնագիտությունճարտարապետ, համալսարանի դասախոս և ռազմական գործիչ
Քաղաքացիություն Հեսսենի մեծ դքսություն
ԿրթությունLudwig-Georgs-Gymnasium? (1872), Kunsthochschule Kassel? և Bauakademie? (1878)
ԱնդամակցությունArchitekten- und Ingenieur-Verein zu Berlin? և Պրուսիայի արվեստի ակադեմիա
ԱշխատավայրUnterrichtsanstalt des Kunstgewerbemuseums Berlin?
Պարգևներ
 Alfred Messel Վիքիպահեստում

Ալֆրեդ Մեսել (գերմ.՝ Alfred Messel, հուլիսի 22, 1853(1853-07-22)[1][2][3][…], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն - մարտի 24, 1909(1909-03-24)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի ճարտարապետ։ Նա հայտնի է ինչպես իր բուրժուական խոշորագույն առանձնատներով, այնպես էլ իր համեստ բազմաբնակարան բնակելի տներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսելը ծնվել է Դարմշտադտում` բանկիրի ընտանիքում։ Դեռ դպրոցում սովորելու ժամանակ ընկերանում է Լյուդվիգ Հոֆմանի հետ՝ ապագա քաղաքի շինարարության հարցերով խորհրդականի հետ։ 1873 թվականին Մեսելը սկսում է իր ուսումը Կասելի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1874-ից մինչև 1878 թվականը ուսումնասիրում է ճարտարապետություն Բեռլինի շինարարական ակադեմիայում։ 1904 թ. դառնում է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ 1906 թվականին նա ստանում է Դարմշտադտի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսելի գլխավոր ստեղծագործությունը համարվում է «Վերտխամը», որը կառուցվել է 1896-1906 թվականներին մի քանի փուլով Լայպցիգի փողոցում և էական ազդեցություն է ունեցել իր ժամանակի ճարտարապետության զարգացման վրա։ Այն նաև համարվում է «տաճարի պահանջման» նախատիպ, որը մեկ ընտանիքի տակ էր համախմբում տարբեր ապրանքներ, շքեղ կահավորումներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դեպարտամենտը ունեցել է մեծ վնասներ։ Փլատակները ապամոնտաժվել են 1955 թվականին, և տեղը կառուցվել է Բեռլինի սահմանային պատը։ Ալֆրեդ Մեսելի նախաձեռնությամբ կառուցվել է Պերգամոն թանգարանը՝ Բեռլինի թանգարանային կղզում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Maximilian Rapsilber: Alfred Messel. Berlin 1905.
  • Fritz Stahl: Alfred Messel. Berlin 1911.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Մեսել» հոդվածին։