Ալֆոնսո Սերոն
Ալֆոնսո Սերոն | |
---|---|
իսպ.՝ Alfonso Cerón | |
![]() «Շախմատային մրցաշար Իսպանիայի թագավորի պալատում», (Լուիջի Մուսինի, 1883 թվական) | |
Պետություն(ներ) | Իսպանիա |
Ծննդյան ամսաթիվ | 1535 թվական |
Ծննդավայր | Գրանադա |
Մահվան ամսաթիվ | 1575 թվականից հետո |
Մահվան վայր | Ժիրոնա (՞) |
Ալֆոնսո Սերոն (իսպ.՝ Alfonso Cerón, հայտնի է նաև Ալֆոնսո Զերոն անունով[1], 1535 թվական, Գրանադա, - 1575 թվականից հետո, Ժիրոնա (՞)), իսպանացի հոգևորական, շախմատիստ և շախմատային տեսաբան:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆոնսո Սերոնի կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, որ նա ծնվել է 1535 թվականին Գրանադայում: Այդ տեղեկությունը հայտնի է դարձել նրա կողմից գրված շախմատային տրակտատից: Սերոնը ընդունել է կաթոլիկ քահանայի աստիճան: Եղել է կանոնիկոս[2]:
Ալֆոնսո Սերոնը համարվում է 16-րդ դարի Իսպանիայի լավագույն շախմատիստներից մեկը: Նա մասնակցել է ներկայում առաջինը համարվող միջազգազգային մրցույթին, որին մասնակցում էին Իտալիայի և Իսպանիայի չորս ուժեղագույն շախմատիստներ: Մրցարշավին մասնակցող բոլոր շախմատիստները հանդիսանում էին Իսպանիայի թագավորի հպատակներ, քանի որ Հարավային Իտալիան, որտեղից ժամանել էին իտալացի երկու շախմատիստները, նույնպես մտնում էր իր միապետության կազմի մեջ[3][4]:
Մրցարշավը կազմված էր մի քանի խաղային փուլերից, որոնք խաղացել են տարբեր ժամանակներում Ալֆոնսո Սերոնը և Ռուի Լոպես դե Սեգուրան Իսպանիայից և «Սիրակուզեց» մականունով Պաոլո Բոյին և «Փոքրիկ» մականունով Ջովանի Լեոնարդո դի Բոնան Իտալիայից[5]: Մրցույթը տեղի է ունեցել 1575 թվականին Մադրիդի մոտակայքում գտնվող Էլ Էսկորիալ պալատում: Մրցմանը ներկա էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը: Ալֆոնսո Սերոնը մրցմանը մասնակցողների շարքում ցուցադրեց վատագույն ցուցանիշը[4][6]:
Մադրիդի մրցաշարի որոշ մանրամասներ և Ալֆոնսո Սերոնի կենսագրության մասին տեղեկություններ է հաղորդում իտալացի շախմատիստ և շախմատի պատմիչ Ալեսանդրո Սալվիոն (շուրջ 1570 - 1640 թվականներ) իր «Պուտինո կամ թափառող ասպետը» կենսագրականում, որը նվիրված էր Ջովանի Լեոնարդո դի Բոնային: Հաշվի առնելով իր մեծ տարիքը՝ Սերոնը արդեն մրցումից հետո թողեց շախմատային կարիերան և բնակվել Մադրիդից ոչ հեռու գտնվող փոքր գյուղում: Չնայած այդ հանգամանքին՝ նա շարունակում էր համարվել ուժեղ շախմատիստ, ով ոչնչով չէր զիջում Լոպեսին: Տեղեկանալով, որ Լեոնարդոն հաղթել է Լոպեսին՝ նա Լեոնարդոյին հրավիրում է մրցման: Սակայն այդ մրցախաղը Սերոնի համար ավարտվեց անհաջող, քանի որ նա պարտվեց բոլոր խաղափուլերում: Լեոնարդոն, զգալով իր ուժը, առաջարկեց Լոպեսին ու Սերոնին իր դեմ խաղալ երկուսով: Առաջարկը ընդունվեց Լոպեսի ու Սերոնի կողմից: Իսպանական ազնվականությունը սկսեց մեծ խաղադրույքներ կատարել այդ տարօրինակ մրցման հաղթանակի համար: Ջովանի Լեոնարդոն հաղթեց: Նրա ազգակիցներ Ռոդրիգոն ու Տոմազոն, ովքեր Լեոնարդոյի հաղթանակի վրա են դրել իրենց խաղադրույքը, շահեցին հսկայական գումար[6]:
Երբ Լեոնարդոն խաղում էր Լոպեսի ու Սերոնի հետ, ժամանում է Պաոլո Բոյին, ում նպատակն էր մրցել Ջովանի Լեոնարդոյի հետ, ում հետ նա արդեն մրցել էր, և որի միավորները հավասար էին: Լեոնարդոն խուսափեց խաղալուց իր հարսնացուի վաղաժամ մահվան պատճառով և հեռացավ Մադրիդից: Ալեսանդրո Սալվիոն մանրամասներ չի հայտնում նրա հեռանալուց հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին, սակայն ենթատեքստից հասկանալի է դառնում, որ Պաոլո Բոյին դրանից հետո խաղացել է իսպանացի ուժեղագույն շախմատիստների հետ մի քանի մրցափուլ: Սլավիոն չի հայտնում Ալֆոնսո Սերոնի և Բոյիի խաղի մասին հստակ տեղեկություններ, սակայն գրել է. - «...Բոյին առանց դժվարության հաղթում է Լոպեսին ու Սերոնին»[6]:
Այդ մրցաշարը պատկերված է Լուիջի Մուսինիի կողմից 1883 թվականին ստեղծված «Շախմատային մրցաշար Իսպանիայի թագավորի պալատում» նկարում:
Ալֆոնսո Սերոնի ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի անգլիացի շախմատային պատմիչ և մաթեմատիկոս Մարի Հարոլդ Ջեյմս Ռուսվեն Մերին պնդում է, որ Ալֆոնսո Սերոնի խաղերի նկարագրությունները պահպանվել են Ջուլիո Չեզար Պուլերիոյի «Manuscrito Buoncompagno» և «Trattato degli Scacchi dell'Abruzzese» գրքերում, որոնք իրենցից ներկայացնում են իտալացի այդ շախմատիստի և շախմատային տեսաբանի 1572 և 1584 թվականների խաղերի ընդհանրական նկարագրությունը, և որը նվիրված է դուքս Սորոյին: Նա ուղեկցում էր Ջովանի Լեոնարդոյին Մարդիդում 1575 թվականին և ներկա է եղել իր ուղեկցի շախմատային խաղերին[3][4]:
Ալֆոնսո Սերոնը հանդիսանում է շախմատային ուղեցույցի հեղինակ, որի լատինական տարբերակը անվանվել է իր անունով՝ «Alfonsus Ceron, Granatensis» (լատիներեն՝ «De latrunculorum ludo o Del juego del Ajedrez»): Այն հիշատակվում է գրադարանագետ Նիկոլաս Անտոնիոյի կողմից իր «Bibliotheca Hispana Nova» գրքի առաջին գլխում, որը հրատարակվել է 1673 թվականին Հռոմում: Նրա մասին նույն տեղեկությունը տպագրվել է նաև այդ գրքի երկրորդ հրատարակությունում: Դրանից հետո տրակտատը չի գրավել ուսումնասիրողների ուշադրությունը[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hearst, Eliot; Knott, John. Мадридский турнир 1575 года // Blindfold Chess: History, Psychology, Techniques, Champions, World Records, and Important Games. — Jefferson: McFarland, 2009. — С. 19. — 436 с.
- ↑ Lionnais, François Le; Maget, Ernst Alfonso Cerón // Dictionnaire des échecs. — Paris: Presses universitaires de France, 1967. — С. 66. — ISBN 978-0-786-3444-2
- ↑ 3,0 3,1 Murray, Harold James Ruthven Chapter XII. From Lopez to Greco // A History of Chess. — Oxford: Clarendon Press, 1913. — С. 900.
- ↑ 4,0 4,1 4,2 «Chess and Chess Players of the Renaissance» (անգլերեն)։ Edo Historical Chess Rating։ Վերցված է 2016-08-29
- ↑ Мадридский турнир 1575 года // Шахматы. Энциклопедический словарь. Под ред. Анатолия Карпова. — М: Советская энциклопедия, 1990. — 624 с. — ISBN 5-85270-005-3
- ↑ 6,0 6,1 6,2 Губницкий С. Сальвио, Алессандро. Путтино, или странствующий рыцарь. 1634 // Шахматы в мире художественной литературы. — Интернет-издание, 2007. — 53 с.
- ↑ Antonio, Nicolás Alfonso Cerón // Bibliotheca Hispana Nova. — Madrid, 1783. — Т. 1. — С. 17.