Ալտիկիերո դա Զևիոն, ում կոչում էին նաև Ալդիգիերի դա Զևիո, իտալացի նկարիչ, որը մեծ չափով ազդվել է Ջոտտոյից, Պադուայի Սկրովեյնիի կապելլայի որմնանկարների հետ ծանոթության և, հավանաբար, Ֆլորենցիայում Ջոտտոյի աշակերտներից մեկի կողմից վերապատրաստվելու արդյունքում։ Ալտիկիերոն աշխատել է Վերոնայում և Պադուայում։ Նրա գործերը պահպանվել են ՎերոնայիՍանտ Անաստասիա եկեղեցում և Կապելլա դի Սան Ֆելիչեում (ի սկզբանե Կապելլա դի Սան Ջակոմո), Սան Անտոնիոյի բազիլիկում (Իլ Սանտո) և Պադուայի Օրատորիո դի Սան Ջորջիոում։ Նրա հեղինակությունը երկար ժամանակ վտանգված էր ոմն Յակոպո Ավանզոյի կամ Ավանզիի հետ ենթադրյալ համագործակցության պատճառով, սակայն փաստաթղթերի և պատմագրության ուսումնասիրությունը ցույց է տվալիս Ատիկիերոյի հեղինակությունը Սանտո և Օրատորիո դի Սան Ջորջոյի որմնանկարների նկատմամբ[3]։ Պնդվում է, որ օգնականի ձեռքը (կարելի է՝ Յակոպո Ավանզո կամ Յակոպո Ավանզի, երկուսն էլ բոլոնյան նկարիչներ) կարելի է նկատել Սանտո քաղաքի որոշ վաղ շրջանի կապելլաներում (Կապելլա դի Սան Ֆելիչե, սկզբում Կապելլա դի Սան Ջակոմո)։ 1379 թվականի ամռանը Ալտիչիերոն մատուռը զարդարելու համար ստացել է 792 դուկատ[4]։ Ալտիկիերոն հավանաբար ծնվել է Զևիոյի մոտակայքում։ Նա դարձել է Վերոնայի դելլա Սկալայի ընտանիքի կարևոր անդամ և մոտ 1364 թվականին նկարել է մի շարք որմնանկարներ, որոնք հիմնված էին Ֆլավիուս Հովսեփոսի«Հրեաների պատերազմները» գրքի հիման վրա։
Ալտիկիերոյի մասին վերջին գրառումը հիշատակվում է 1384 թվականի սեպտեմբերին Պադուայի արխիվային փաստաթուղթում[5]։ Ըստ ֆլորենցիացի արվեստի պատմաբան Ջորջիո Վազարիի՝ Ալտիկիերոն Պադուայում աշխատելուց հետո վերադարձել է Վերոնա։
↑Robin Simon, 'Altichiero versus Avanzo', Papers of the British School at Rome, 45 (1977), pp. 252–271.
↑Simon, pp. 252–253; John Richards, Altichiero. An Artist and his Patrons in the Italian Trecento, Cambridge 2000; Luca Baggio et al., eds, Altichiero da Zevio nell'Oratorio di San Giorgio: Il restauro degli affreschi, Padua, 1999.
↑Key Figures in Medieval Europe: An Encyclopedia.pg 31