Ալվարդ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալվարդ Գասպարյան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1962(1962-10-29) (57 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Ալվարդ Վանյայի Գասպարյան (ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 29-ին, Մարտակերտ), անեսթեզիոլոգ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1984 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1985 թվական)։ 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի Լ. Նազարովի անվան պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում. 1994 թվականից՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի համաճարակաբանության բաժնի վարիչ։ 1998 թվականներին զորացրվել է։

1992 թվականին կամավոր մեկնել է ԼՂՀ, Չլդրանի (Մարտակերտի շրջան) ռազմադաշտային շարժական և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալներում մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բարդ վիրահատությունների։ Վիրավորվել է Չլդրանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ, առաջին կարգի հաշմանդամ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png