Ալվարդ Բարխուդարյան
Ալվարդ Բարխուդարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1952 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան և լրագրող |
Աշխատավայր | Սևանի Վազգենյան դպրանոց, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ և ՀՀ Կառավարությանն առընթեր մարմիններ |
Ալվարդ Կիմի Բարխուդարյան (հունիսի 14, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, լրագրող։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալվարդ Բարխուդարյանը ծնվել է 1952 թվականին Երևանում: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը: 1975 թվականից հին հունարեն և լատիներեն է դասավանդել ՀՀ տարբեր բուհերում, 1996 թվականից՝ Սևանի Վազգենյան դպրանոցում, միաժամանակ՝ 1991-1996 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, «Հայք» թերթի խմբագրությունում, ՀՀ Կառավարությանն առընթեր տեղեկատվության վարչությունում։ 1996 թվականին ՀՀ պետական հեռուստատեսությունում վարել է «Հերոսամարտ» հեղինակային հաղորդաշարը։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին աչքի է ընկել արցախահայության առօրյան, ինչպես նաև թեժ կետերից տարբեր ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ընթացքը լուսաբանող ռեպորտաժներով, հարցազրույցներով։ Բարխուդարյանը համահեղինակ է "Журналисты на войне в Карабахе" (М., 2002) գրքի[1]։ ՀՀ և տարբեր երկրների առաջատար մամուլում տպագրված հոդվածների հիմնական մասը ներառված է Բարխուդարյանի «Ղարաբաղ. Դարավերջ» (Երևան, 2004) գրքում[2][3]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ՊՆ և ժուռնալիստների միության «Ես զինվոր եմ Հայրենիքի» մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ журналистики Центр экстремальной (2002)։ Журналисты на войне в Карабахе (ռուսերեն)։ Права человека
- ↑ «Ղարաբաղ. Դարավերջ», ISBN: 99930-76-85-1
- ↑ Բարխուդարյան Ալվարդ (2004)։ Ղարաբաղ. Դարավերջ: Մամուլում տպագրված հեղ. հոդվ., նվիրված արցախյան ազատամարտին։ Երևան: Վան Արյան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ալվարդ Բարխուդարյան - Mediamax.am»։ www.mediamax.am։ Վերցված է 2019-03-15
- Սերը համբերում է և չի նահանջում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |