Ալյասկիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալյասկիտ (անվանումը՝ Ալյասկա թերակղզուց), գրանիտային տիպի լրիվ բյուրեղային խորքային ապար։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում կազմված է ալկալային դաշտային սպաթներից (60-65 տոկոս) և քվարցից (35-40 տոկոս), երբեմն շատ փոքր քանակությամբ պատահում են մուգ գույնի միներալներ։

Գույնը՝ սպիտակավուն կամ մոխրավուն, կառուցվածքը՝ հատիկային, երբեմն՝ ծակոտկեն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում տարածված է Ղազախստանում, միջինասիական հանրապետություններում, Կովկասում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png