Ալմա Ջեյն Ֆրիսբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա Ջեյն Ֆրիսբի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1857(1857-07-08)[1]
ԾննդավայրՎեսթ Բենդ, Վիսկոնսին, ԱՄՆ[1]
Մահացել էնոյեմբերի 12, 1931(1931-11-12) (74 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[1] և Բոստոնի համալսարանի բժշկական դպրոց[1]
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[1]

Ալմա Ջեյն Ֆրիսբի (հուլիսի 8, 1857(1857-07-08)[1], Վեսթ Բենդ, Վիսկոնսին, ԱՄՆ[1] - նոյեմբերի 12, 1931(1931-11-12), Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բժշկուհի և համալսարանի պրոֆեսոր։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա Ջեյն Ֆրիսբին ծնվել է Վիսկոնսին նահանգի Ուեսթ Բենդ քաղաքում՝ փաստաբան Լեանդր Ֆրանկլին Ֆրիսբիի և Ֆրանսիս Է. Ռուկեր Ֆրիսբիի ընտանիքում։ Դատավոր Ֆրանկլին Լեանդեր Գիլսոնը եղել է նրա զարմիկը։ 1878 թվականին ավարտել է Վիսկոնսինի համալսարանը, նույն թվականին համալսարանի բացման արարողությանը ելույթ են ունեցել Ալմա Ֆրիսբին և նրա քույր Էլիս Ֆրիսբին։ Ալմա Ֆրիսբին սովորել է Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցում՝ 1883 թվականին ստանալով բժշկուհու կոչում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլուոքի քաղաքում Ֆրիսբին անց է կացրել մասնավոր բժշկական պրակտիկա։ 1886-1887 թվականներին եղել է Ֆիլադելֆիայի, Փենսիլվանիա նահանգի Կանանց հոմեոպատիկ հիվանդանոցի մշտական բժիշկ, իսկ 1887 թվականին ամռանը Կացկիլսի հյուրանոցներից մեկում եղել է բժիշկ[2]։ 1887 թվականին Վիսկոնսինի նահանգի հոմեոպաթիկ բժշկական ասոցիացիային ներկայացրել է մի հոդված, որը վերնագրված է եղել «Տեղականն ընդդեմ արգանդի հիվանդության բուժման ներքին դեղամիջոցների»[3]։ Ալման եղել է առաջին կինը, որը նշանակվել էր Վիսկոնսինի Պետական վերահսկիչ խորհրդի անդամ (1905 թվականից մինչև 1912 թվականը)` հետևելով նահանգի ուղղիչ հիմնարկներին, բանտերին, հիվանդանոցներին և բարեգործական հաստատություններին[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա Ջեյն Ֆրիսբին մահացել է 1931 թվականին , Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում, 74 տարեկան հասակում։ Նրա աշխատանքները արխիվացված են Վիսկոնսինի պատմական ընկերությունում։ Վիսկոնսին նահանգի Մարշֆիլդ քաղաքում կա Ալմա Ֆրիսբիի անունով երկաթուղային կայարան[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Almah_J._Frisby
  2. 2,0 2,1 Frances Elizabeth Willard, Mary Ashton Rice Livermore, A Woman of the Century (Moulton 1893): 303-304.
  3. Almah J. Frisby, "Topical vs. Internal Medication in the Treatment of Uterine Disease" United States Medical Investigator 23(8)(August 1, 1887): 30. via ProQuest
  4. "Biennial Report of the State Board of Control" Public Documents of the State of Wisconsin (1911): 2.
  5. Robert E. Gard. The Romance of Wisconsin Place Names. Madison: Wisconsin Historical Society, p. 120. 9780870207082