Ալմալու (Դաշկեսանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ալմալու/Խնձորուտ
ադրբ.՝ Almalı
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԵնթարկումՑնծահալ (Զինզաղալ)
Խոսվող լեզուներԱդրբեջաներեն
Բնակչություն155 մարդ (2009)[1]
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4
Ալմալու (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)##
Ալմալու (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)

Ալմալու (ադրբ.՝ Almalı, Ալմալի, նախկին անվանումը՝ Խնձորուտ), գյուղ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, շրջկենտրոն Քարհատից 15 կմ հարավ-արևելք, Գանձակ գետի ձախակողմյան հարավահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1280-1420 մ բարձրության վրա[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ գյուղը, ի սկզբանե, եղել է հայկական, սակայն 18-րդ դարի 2-րդ կեսին զրկվել է հայազգի բնակչությունից։ 19-րդ դարի վերջերին, լինելով լքված բնակավայր, բնակեցվել է թուրք անասնապահ ցեղերով[2]։

Գյուղի պատմական հայկական անունը մոռացության է մատնվել։ Թուրքերի կողմից բնակավայրին տրված «Ալմալու» անվանումը հայերեն թարգմանած նշանակում է Խնձորուտ, որն էլ ամենայն հավանականությամբ եղել է գյուղի հայկական անվանումը[2]։

Ալմալուի տարածքում եղել են բազմաթիվ հայկական հուշարձաններ, որոնք ժամանակի ընթացքում ոչնչացվել են թուրքերի կողմից։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով հետազոտական աշխատանքի նպատակով մեկնել էր Գարդման, իր գրքում նշել է, որ Ալմալուի հայկական գերեզմանոցի խաչքարերն ու տապանաքարերը թուրքերի կողմից իրենց տները կառուցելու ժամանակ օգտագործվել են որպես շինանյութ։ 1986 թվականին Ս. Կարապետյանի կողմից այդպիսի մի խաչքար է հայտնաբերվել ազգությամբ թուրք Գադիմ Մամեդովի՝ 1927 թվականին կառուցած տան պատի հիմքում։ Խաչքարի չափերն էին 100 x 40 x 15 սմ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հայկական բնակչության մասին քանակական տեղեկություններ հայտնի չեն։ 1914 թվականին բնակավայրն ունեցել է 35 թուրք բնակիչ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web2.anl.az:81/read/page.php?bibid=149514&pno=45
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սամվել Կարապետյան (2004). Հյուսիսային Արցախ (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջ 138. ISBN 5-8080-0566-3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  3. “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 87.