Ալլի Դիմեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալլի Դիմեկո
անգլ.՝ Allie DiMeco
Allie DiMeco.jpg
Ծնվել էհունիսի 12, 1992(1992-06-12)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՈւոթերբերի, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԿրթությունՖլորիդայի միջազգային համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, multi-instrumentalist և կինոդերասանուհի

Ալեքսանդրա Ջին Թերեզա «Ալլի» Դիմեկո (անգլ.՝ Alexandra Jean Theresa "Allie" DiMeco, հունիսի 12, 1992(1992-06-12)[1], Ուոթերբերի, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երաժիշտ, մուլտիգործիքավորող, առավել հայտնի է «Մերկ եղբայրներ» երաժշտական, կատակերգական հեռուստասերիալում Նետ Վուլֆի կերպարի սիրելիի՝ Ռոզալինայի դերում[2]:

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագել է կիթառ, բաս-կիթառ և թավջութակ Nickelodeon-ի «Մերկ եղբայրներ» հեռուստասերիալում[2]: Նկարահանվել է նաև «Մերկ եղբայրները կինոյում» լիամետրաժ ֆիլմում: Կարողանում է նվագել հարվածային գործիքներ: Լորա Դիմեկոյի դուստրն է: Հայրը մահացել է, երբ նա եղել է հինգ տարեկան: Այդ տարիքում էլ սկսել է իր կարիերան[3]: Նկարահանվել է այնպիսի հեռուստահաղորդումներում և հեռուստասերիալներում ինչպիսիք են՝ «Ուշ շոու Դևիդ Լետերմանի հետ», «Մեկ կյանք ապրելու համար», «Saturday Night Live» և «Թագավորն ու ես», որտեղ խաղացել է Ինա Յավոլակի դերը[4]: 2008 թվականին ներկայացվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի «Մերկ եղբայրները» ֆիլմում նկարահանվելու համար[5]: Նկարահանվել է նաև LG բրենդի «Give it a Ponder» գովազդային հոլովակում:

2008 թվականին հայտնվել է ոչ մեծ սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ Myspace-ի իր էջից համացանցում էին հայտնվել իր լողազգեստով նկարները ընկերների հետ: Այդ ժամանակ նա եղել է 15 տարեկան[6]:

2009 թվականին Ալլին իր յութուբյան ալիքում հայտարարել է այն մասին, որ դադարեցնում է իր դերասանական կարիերան: Այժմ նա ապրում է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում: Կոնեկտիկուտի (Holy Cross High School) դպրոցն ավարտելուց հետո նա մասնավոր պարապել է, հաճախել քոլեջի որոշ դասերի: Ֆլորիդայի միջազգային համալսարանի շրջանավարտ է և Phi Sigma Sigma ուսանողական միության անդամ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]