Ֆլորիդայի միջազգային համալսարան
Ֆլորիդայի միջազգային համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Կարգախոս | Spes Scientia Facultas. |
Հիմնադրված է | 1965 |
Անվանված է | Ֆլորիդա |
Ընդհանուր անձնակազմ | 6574 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, Հետազոտական գրադարանների կենտրոն[2][3], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[4], American Association of State Colleges and Universities?[5] և ORCID[6] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | University Park? |
Կայք | fiu.edu(անգլ.) |
![]() ![]() Ֆլորիդայի միջազգային համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Ֆլորիդայի միջազգային համալսարանմ (անգլ.՝ Florida International University, FIU), Պետական համալսարան, որը գտնվում է Մայամիում, Ֆլորիդա, ԱՄՆ։
Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորիդայի միջազգային համալսարանը մեծությամբ երկրորդն է Ֆլորիդայում և յոթերորդը՝ Միացյալ Նահանգներում։ Ներկայումս այն ունի մոտ 48 հազար ուսանող, հիմնականում իսպանախոս (նրանցից ավելի քան 60% -ը նույնականացնում է իրեն բնակչության այս կատեգորիայի հետ)։
Համալսարանի հիմնական մասնաշենքը գտնվում է նախկին Տամայամի օդանավակայանի տարածքում, Մայամի-Դեյդ շրջանի արևմուտքում և կրում է համալսարանի նախկին նախագահ Մոդեստո Մանդինկեի անունը։
Համալսարանի կենտրոնական գրադարանը Կանաչ գրադարանն է (Green Library)՝ համալսարանի ամենամեծ շենքը։ Գրքերի, թերթերի, արխիվային փաստաթղթերի և այլ նյութերի հավաքածուն ամենամեծն է Հարավային Ֆլորիդայում և ամենամեծերից մեկն ամբողջ Միացյալ Նահանգների հարավ-արևելքում։ Ֆլորիդայի միջազգային համալսարանը հայտնի է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն`բարձր հետազոտական գործունեությամբ։ Այդպես է այն նշված Կարնեգիի հիմնադրամում[7]։ Համալսարանի տարեկան բյուջեն կազմում է 1,1 միլիարդ դոլար։ Դրանցից 104,6 մլն դոլարը ծախսվել է հետազոտական աշխատանքների վրա (2012 թվական)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և 1960 -ականներին Հարավային Ֆլորիդայում բնակչության կտրուկ աճի պատճառով նահանգի Կոնգրեսը որոշեց ստեղծել նոր պետական համալսարան։ Ֆլորիդայի միջազգային համալսարանը պաշտոնապես բացվել է 1965 թվականին։ Նոր համալսարանում սովորելու համար գրանցվել է 5667 մարդ, որն այդ ժամանակ ԱՄՆ-ում ներկայացված ուսանողների ամենամեծ քվոտան էր։ Առաջին շրջանավարտներն ստացան մասնագետների դիպլոմներ 1972 թվականին։ Համալսարան դիմողների թիվը տարեցտարի ավելանում է։
Ակադեմիական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս համալսարանը իրականացնում է կրթությունը 23 ֆակուլտետներում, որոնցից ամենամեծերն են իրավաբանականը (Law School, 2000 թվականից), Փոթորիկների հետազոտման կենտրոնը (Hurricane Center, 1995 թվականից ի վեր, որը ստեղծվել է 1992 թվականին Էնդրյու փոթորկի պատճառած ավերածություններից հետո), բժշկականը (Herbert Wertheim College of Medicine, 2009 թվականից), տնտեսագիտական (International Business School), միջազգային և հասարակական գիտությունների (School of International and Public Affairs (SIPA) և այլն։ Համալսարանում ուսանողները կենտրոնացված են 191 ուսումնական դասընթացների վրա, որոնցից 60-ի նպատակը բակալավրի կոչում ստանալն է, իսկ 81-ը`մագիստրոսի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ IPEDS — 1992.
- ↑ http://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ https://aascu.org/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ The Carnegie Classification of Institutions of Higher Education
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|