Ալլեմանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Guillaume Almanach

Ալլեմանդա (ֆր.՝ allemande՝ գերմանական), իսկզբանե Վերածննդի դարաշրջանում դանդաղ պար, հետագայում Բարոկկոյի շրջանի ամենահայտնի գործիքային պարերից մեկը, սյուիտի ստանդարտ բաղադրիչ (սովորաբար 1-ին մասը):

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլեմանդան առաջացել է 16-րդ դարում որպես միջին տեմպի երկմասնյա պար: Ամենայն հավանականությամբ առաջացել է Գերմանիայում այդ ժամանակ հայտնի պարերից: Ալլեմանդայի ձևը փորձարկել են ֆրանսիական կոմպոզիտորները, այն դարձնելով չորսմասնյա և առավել ազատ՝ տեմպի համեմատ: Պարի բնութագրող գծերն են սինկոպայի [Ն 1], տոնայնության և մեղեդային հակադրության բացակայությունը: Գերմանացի կոմպոզիտորները, այնպիսին, ինչպիսին են Ֆրոբերգերը կամ Յ. Ս. Բախը, կլավիրի համար երբեմն ազատորեն էին դիմում ալլեմանդայի ձևին, չնայած՝ ալլեմանդան որոշ գործիքների համար երևում է ավելի ազգային:

Իտալական և անգլիական կոմպոզիտորները ալլեմանդայի հետ վարվել են ավելի ազատ՝ օգտագործելով կոնտրապունկտ և տեմպերի ավելի շատ տեսակներ (Կորելլին գրել է ալլեմանդան largo-ից presto): Անգլիական ալլեմանդան հայտնի է ձեռագրերից, որտեղ նկարագրվում է այդ պարի շուրջ տաս, ժամանակ առ ժամանակ իրար շատ նման, կատարման տեսակներ:

18-րդ դարի վերջում «ալլեմանդա» բառն սկսեցին օգտագործել նոր եռամասյա պարը կոչելու համար, Վեբերի Douze allemande (4-րդ սիմֆոնիա, 1801 թվական) կանխատեսում էր վալսի ի հայտ գալը:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. երաժշտական շեշտի տեղաշարժը տակտի ուժեղ հարվածից թույլ հարվածի վրա