Ալի Մուբարաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալի Մուբարաք
արաբ․՝ علي باشا مبارك‎‎
Ali Mubarak.jpg
Ծնվել էոչ վաղ քան 1823 և ոչ ուշ քան 1824
Մահացել էնոյեմբերի 14, 1893(1893-11-14)[1][2]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունԵգիպտոս[3]
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Ali Pasha Mubarak Վիքիպահեստում

Ալի Փաշա Մուբարաք (արաբ․՝ علي باشا مبارك‎‎, ոչ վաղ քան 1823 և ոչ ուշ քան 1824 - նոյեմբերի 14, 1893(1893-11-14)[1][2], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն), արաբ գրող և թարգմանիչ, եղել է Եգիպտոսի լուսավորության նախարար, նահդայի հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ Ալիից հետո Եգիպտոսում իշխանության է գալիս Իսմայիլ փաշան, ում օրոք մշակութային զարգացումը շարունակում է ընթանալ նույն հունով։ Այդ ժամանակաշրջանում եգիպտական մշակույթի ամենաակնառու ներկայացուցիչներից էր փաշա Ալի Մուբարաք փաշան (1823-1893 թթ.)։ Նա ծնվել է քրիստոնյա ընտանիքում, ստացել է բժշկական կրթություն։ Նա այն ուսանողներից էր, ով 1844 թ. երկրորդ հոսքով մեկնեց Ֆրանսիա։ Այնտեղ 4 տարի սովորելով ռազմական գործ, վերադառնում է Եգիպտոս և 1853-1854 թվականներին եգիպտական զորքի կազմում մասնակցում է Ղրիմի պատերազմին։ Իսմայիլի իշխանության գալուց հետո նրան է վստահվում բարձր պաշտոն ռազմական նախարարությունում։ Ալի Մուբարաքի աշխատություններից հայտնի է «Թաուֆիկի նոր նախաձեռնությունները» (արաբ․՝ الخطط التوفيقية الجديدة‎‎՝ ալ-խուտատ ալ-թաուֆիկիյա ալ-ջադիդա)։

Muhammad Ali Dynasty portrait.jpg

1865 թվականին, երբ սուլթան Աբդուլ Ազիզը այցելում է Եգիպտոս, նկատում է, որ եգիպտական հին արժեքավոր ձեռագրերը անուշադրության են մատնված և առաջարկում է Իսմայիլին հավաքել դրանք բոլորը մեկ ընդհանուր գրապահոցում։ Իսմայիլի նախաձեռնությամբ ստեղծվում է հայտնի «Խեդիվի եգիպտական գրադարանը» (արաբ․՝ الكتبخانة الخديوية المصرية‎‎՝ ալ-Քութուբխանա ալ-խեդիվիյա ալ-մասռիյա)։ Ալի Մուբարաքին է վստահվում նորաստեղծ գրադարանի կարգավորումը, ով այդ ժամանակ հոգևոր ունեցվածքների նախարարն էր։ 1871-1872 թվականներին Ալի Մուբարաքի կողմից տպագրվում են մի շարք աշխարհագրության, երկրաչափության և բժշկության դասագրքեր՝ զիվորական կրթական հաստատությունների համար։ Մեկ տարի անց, զբաղեցնելով ազգային լուսավորության նախարարի պաշտոնը, նա ձեռնամուխ է լինում եվրոպական օրինակով համալսարանի հիմնադրման։ Նմանատիպ համալսարանի կառուցման գաղափարը կար դեռևս Մուհամադ Ալիի ժամանակից։ Ոգեշնչվելով նոր հիմնադրված համալսարանի դասախոսներից մեկի աշխատանքով, Ալի Մուբարաքը ստեղծում է նմանատիպ աշխատություն՝ Ալամադդին վերնագրով։ Այն իրենից ներկայացնում էր 4 հատորանի գիտական աշխատանք, գրված էր կիսագեղարվեստական ոճով։ Ի տարբերություն ալ-Տահտաուիի ստեղծագործության, այն նախատեսված էր մեծահասակների համար, ում նա ձգտում էր ծանոթացնել մարդկային գիտելիքների բոլոր ոլորտներին։ Նրա մյուս ստեղծագործություններից հայտնի է Մուհամմադ մարգարեի մասին հադիսներից մեկի մեկնաբանությունը։ Ալի Մուբարաքը մեկնաբանելով այն, կոչ է անում մուսուլմաններին չմոռանալով Աստծուն ջանասիրաբար աշխատել ապագայի համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  • 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  • LIBRIS — 2012.