Ալիտա Դանագուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիտա Դանագուլյան
Ծնվել էհունվարի 4, 1937(1937-01-04)[1] (84 տարեկան)
Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1958)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ալիտա Սերգեյի Դանագուլյան (հունվարի 4, 1937(1937-01-04)[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (2003):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիտա Դանագուլյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 4-ին, Նոր Բայազետ քաղաքում (այժմ՝ Գավառ1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1964 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Որոշ սֆերիկ և դեֆորմացված միջուկների տրոհման սխեմաներ» թեմայով, 1993 թվականին դոկտորական դիսերտացիա՝ «Ֆոտամիջուկային ռեակցիաների հետազոտությունը միջուկների 24≤A≤130 զանգվածային տիրույթում» թեմայով և ստացել Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։ 1961 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում[2], 2002 թվականին՝ միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2002 թվականին` Կանայք ֆիզիկայում միջազգային կազմակերպության հայ ֆիզիկոս կանանց խմբի ղեկավար[3]։

Աշխատանքները վերաբերում են ֆոտոն-միջուկային, պրոտոն-միջուկային և միջուկ-միջուկային ռեակցիաների մեխանիզմների ուսումնասիրություններին։ Համահեղինակ է ուսումնական մեթոդական ձեռնարկների[4]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկոսների հայկական ընկերության անդամ (1993):
  • Աշխարհի ինովացիոն հիմնադրամ (WIF, Անգլիա) գիտական հանրության անդամ (2002):
  • Կանայք ֆիզիկայում միջազգային կազմակերպության հայ ֆիզիկոս կանանց խմբի ղեկավար (2002)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ ոսկե մեդալ (2007)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Исследование взаимодействия фотонов высоких энергий с ядрами V(51), Mn(55), Cu, 1975 : т.л. (Данагулян, А.С.)[5]
  • Միջուկային ֆիզիկայի հատուկ պրակտիկում։ Երևան, Երևանի պետական համալսարան, 1985 (համահեղինակ)։
  • Միջուկային ֆիզիկայի լաբորատոր աշխատանքներ։ Երևանի պետական համալսարան, Միջուկային ֆիզիկայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 1991 (համահեղինակ)։
  • Միջուկային ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների հատուկ պրակտիկում։ Մաս 1, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակություն, 2005 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=950
  2. Ալիտա Դանագուլյանի մասին ԵՊՀ կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  4. «Ալիտա Սերգեյի Դանագուլյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2020-03-09 
  5. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2020-03-09